News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 02
Տեսնել լրահոսը

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 15 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 18-ամյա Նարեկ Կ․-ն իր վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին ու հաստաբուն ծառին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 19-ամյա Լևոն Զ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ