
Երեկ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Կանաչուտ գյուղում Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Սամվել Խ․-ն իր վարած, հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենայով բախվել է երկաթե սյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունները։