News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 02
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ԱԺ իշխող թիմից ուղիղ մեսիջ է գնացել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին. «Հաջորդ անգամ ԱԺ պատգամավորի դեմ քրեական վարույթ հարուցելու համար եթե գալու եք, ուժեղ եկեք՝ փաստերով, անժխտելի ապացույցներով»:

Պատճառը՝ դեռ թարմ «ահաբեկչության» գործի ձախողումն է, երբ պարզվեց՝ ԱԺ բերված գործը կազմված է կիսատ ձայնագրություններից, մոնտաժված նյութերից ու թույլ հիմքերից։ Արդյունքում՝ ՔՊ-ն հայտնվեց խայտառակ իրավիճակում։

Հուլիսյան նիստերի ժամանակ ՔՊ-ական պատգամավորներն արդեն անուններ էին հնչեցնում.

-Իշխան Սաղաթելյան,

-հնարավոր է նաեւ՝ Գառնիկ Դանիելյան, թեեւ վերջինիս վերաբերյալ փաստեր չկան առայժմ։

Նույն աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ ՔՊ-ից գլխավոր դատախազին հասկացրել են՝ կրկնվող ֆիասկոն նոր հարված կլինի հենց իրենց քաղաքական կապիտալին։

Դրա համար էլ հիմա պահանջում են՝ «Եթե գործ եք բերում, բերեք հիմնված փաստերի, ոչ թե կասկածելի ձայնագրությունների վրա»։

Հիմա հերթը Աննա Վարդապետյանինն է՝ ցույց տալու, որ պրֆեսիոնալ է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ որոշում կկայացվի
Սակայն իրավաբանների պնդմամբ, պատճառը ոչ թե այն է, որ Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական...
«Ժողովուրդ». ՔՊ-ական թեկնածուները կմրցեն իրար հետ, ընդդիմադիրը կհրաժարվի. նոր սկանդալ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ոլորտի ամենահայտնի մասնագետներից մեկը՝ «Առողջության...
«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել
Մեր աղբյուրներն ասում են, որ Սիմիդյանն իրականում, որպես այդպիսին, քարոզարշավ էլ չի արել ՔՊ...
«Փաստ». 34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ ժողովուրդը
Պատերազմը փոփոխական ընթացք ունեցավ. Շուշիի ազատագրմանը հաջորդեց Շահումյանի ու Մարտակերտի...
«Հրապարակ». Հովհաննես Մանուկյանի դուստրը մեղադրյալի կարգավիճակ ունի
Մեր աղբյուրները փոխանցում են, որ մեղադրյալի կարգավիճակ ունեցող Բելլա Մանուկյանի նկատմամբ...
«Փաստ». Փաշինյանն ու իր առաջադրած «թեզերը» ակնհայտ փոքրամասնության մեջ են
Այսպես, օրինակ՝ բոլորովին վերջերս «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամն էր այդ և մի...
Ամենաշատ