News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 02
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 28-ին Արմավիր քրեակատարողական հիմնարկում մահացել է իմ պաշտպանյալը՝ Արցախից բռնի տեղահանված Արտաշես Վարդանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. Հարգելի գլխավոր դատախազ, Հարգելի մարդու իրավունքների պաշտպան, ցավով հայտնում եմ, որ 2025 թվականի օգոստոսի 28-ին Արմավիր քրեակատարողական հիմնարկում մահացել է իմ պաշտպանյալը՝ Արցախից բռնի տեղահանված Արտաշես Վարդանյանը։

Արտաշես Վարդանյանը երկար ժամանակ բողոքում էր իր առողջական վիճակի վատթարացման մասին, սակայն, ցավոք սրտի, այդ բողոքները համապատասխան կերպով չէին արձագանքվում։ Չնայած բազմաթիվ բողոքներին, նրան չէին տեղափոխում հիվանդանոց կամ բժշկական մասնագիտացված հաստատություն՝ պատշաճ բժշկական օգնություն ստանալու նպատակով։ Բողոքների անտեսումը և համապատասխան արձագանքի բացակայությունը, ըստ ամենայնի, հանգեցրել են այն ողբերգական արդյունքին, որի մասին ստիպված եմ այսօր տեղեկացնել։

Հաշվի առնելով վերոգրյալը՝

Խնդրում եմ Ձեր լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝

*Ուղղակի և լիարժեք քննություն անցկացնելու Արտաշես Վարդանյանի մահվան պատճառների վերաբերյալ,

* Պարզելու, թե արդյոք քրեակատարողական հիմնարկի պատասխանատու աշխատակիցների կողմից եղել են անգործության դեպքեր, անփութություն կամ իրավական պարտականությունների չկատարում,

* Եվ ամենակարևորը՝ տալ իրավական հստակ գնահատական նրանց գործողություններին կամ անգործությանը։

Կարծում եմ, որ այս դեպքի մանրամասն ուսումնասիրությունը և պատշաճ իրավական արձագանքը կարևոր նշանակություն ունեն ոչ միայն արդարության վերականգնման, այլև նմանատիպ դեպքերը կանխելու տեսանկյունից»,- գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիայում նավահանգստի աշխատակիցները կեղծ պատի հետևում ավելի քան 107 մլն դոլարի կոկաինի հսկայական խմբաքանակ են պահել
Ոստիկանությունը հայտնել է, որ քննիչները ձերբակալել են 25-ամյա կասկածյալին․․․
Առողջական խնդիրներ ունեցող Կիմա տատիկը ստիպված չի լինի Գյումրիից Երևան հասնել. Ռուբեն Մելիքյան
Լսելով կողմերի կարծիքը (առարկություն չեղավ)՝ դատարանը բավարարեց միջնորդությունս...
Վախեցած եմ, ձեռքս աննշան քերծվածք ունի, մազերիս մեջ մանր ապակիներ. ականատեսը՝ Ամիրյանի փողոցում մեքենայի պայթյունի մասին
Պայթյունից անմիջապես հետո, երբ ես շոկի մեջ կանգառից հետ քաշվեցի ու անվտանգ տեղ էի...
Այո՛, Արցախը հանձնել են, և հանձնել են գիտակցված ընտրությամբ, պարտվողական քաղաքականությամբ. Դավիթ Գալստյանը՝ ՔԿՀ-ից
Ես այսօր ձեզ գրում եմ բանտի պատերի միջից։ Այստեղից հնարավոր չէ տեսնել ոչ լեռներ, ոչ հորիզոն...
Վարորդը վախեցած է, բայց վնասվածք չունի. Գեղամ Ասատրյան
Նա հայտնեց, որ իրենք ահազանգ են ստացել, որ պայթյուն է եղել, որի հետևանքով վնասվել է...
Ընթանում է Միքայել Սրբազանի գործով դատավարությունը (ուղիղ)
Ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է...
Ամենաշատ