News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսությունը կարող է և պետք է փոխվի մեր կյանքի ընթացքում. այնուամենայնիվ, իրականությունն այսօր մտահոգիչ է։ 2024 թվականին Հայաստան ուղղված օտարերկրյա արտասահմանյան ներդրումները կազմել են ընդամենը 138.5 միլիոն դոլար։ Սա 10 անգամ ավելի քիչ է, քան եղել է նախատեսված կառավարության ծրագրով։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29–ին, Սամվել Կարապետյանի հիմնադրած «Մեր ձևով» շարժման մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ նշեց շարժման աշխատանքային խմբի անդամ, տնտեսագետ Աշոտ Ֆարսյանը։

«Որպեսզի համեմատենք, մեր հարևան Վրաստանում այս ներդրումները կազմել են 1.5 միլիարդ դոլար։ Որպեսզի տարընթերցումների տեղիք չտանք, Վրաստանում ամենախոշոր ներդրողները եղել են Մեծ Բրիտանիա, Հոլանդիան։ Հայաստանից 2024 թվականի ընթացքում եղել է 400 միլիոն դոլարի արտահոսք, այսքանով մենք կարող ենք հաստատել, որ Հայաստանը ներդրողների համար գրավիչ չէ։

2024–ին գործազրկությունը երկրում կազմել է 14%, իսկ աղքատության մակարդակը 24%։ Շատ կասկածելի տնտեսական աճ ունենք մենք, եթե դուք խորանաք թվերի մեջ, կհասկանաք, որ Հայաստանի տնտեսական աճը պայմանավորված է երկու հիմնական գործոններով: Դրանք են՝ ուկրաինական պատերազմում պայմանավորված Ռուսաստանի սանկցիոն իրավիճակը, և երկրորդը դա պետական պարտքի մեծացումն է:

2018 թվականից ի վեր պետական պարտքը կրկնապատկվել է, այսօր հասնում է մոտ 14 միլիարդ դոլարի: Բայց այս ամենի մեջ ամենացավալի փաստն այն է, որ պետական պարտքը չի ուղղվել տնտեսական զարգացման քաղաքականության, այլ ուղղվել է կարճաժամկետ պոպուլիստական քայլերի վրա, և այս ամենը ծախսերի վերահսկողության բացակայության պայմաններում։

Եթե ոչինչ չփոխվի, Հայաստանը հետ է մնալու համաշխարհային տնտեսությունից և սկսելու է հետընթաց ապրել, իսկ մեր քաղաքացիները նորից սկսելու են շարունակել արտագաղթել։

Մեզ համար եզրակացությունը շատ պարզ է: Հայաստանի տնտեսությունը ի հակադրում բազմաթիվ ամպագորգոռ հայտարարությունների, ունի լուրջ կառուցվածքային խնդիրներ, և մենք մեր առջև խնդիր ենք դրել շարունակական բարեփոխումների և թիրախավորված ներդրումների միջոցով կառուցել նոր տնտեսություն, որը կապահովի արժանապատվություն, ամենակարևորը կայունություն և բարեկեցություն մեր քաղաքացիների համար»,– ընդգծեց Ֆարսյանը։

Նա նշեց, որ իրենք իրենց տնտեսական քայլերը բաժանել են մի քանի խմբերի. «Առաջին ամենակարևոր քայլը կառուցվածքային բարեփոխումներն են, որոնք մեզ թույլ կտան բացահայտել Հայաստանի տնտեսության ներուժը և վստահություն ներշնչել մեր քաղաքացիներին։ Այստեղ մեր գործողությունները բաղկացած են լինելու երեք ուղղություններից. Առաջինը բյուրոկրատիայի նվազեցումն է: Եթե դուք այսօր փորձեք Հայաստանում խոշոր ներդրում կատարել, դուք մի վեց ամիս մենակ ստիպված եք լինելու թղթաբանություն հավաքել: Մենք նվազեցնելու ենք թույլտվությունների և լիցենզիաների քանակը և անպայման կրճատելու ենք թույլտվությունների տրման ժամանակը: Տեղափոխելու ենք գործընթացները մեկ պատուհանի հարթակ, որովհետև դա կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, ինչքան քիչ բիզնեսմենները շփվեն պետական աշխատողների հետ, այնքան լավ։

Երկրորդ ուղղությունը հարկային քաղաքականություն է. վերջին տարիներին հարկային մի շարք փոփոխություններ են կատարվել, օրինակ շրջանառության հարկը բարձրացվել է, սա մեծ դժգոհություն է առաջացրել մեր քաղաքացիների շրջանակներում։ Մենք առաջարկելու ենք փոփոխություններ, որտեղ մեր քաղաքացիների ձայները լսելի կլինեն հարկային ոլորտում։ Եվ ամենակարևորը այս ոլորտում պետական համակարգում ներդրվելու է հատուկ KPI-ների համակարգ, որի միջոցով մենք հասնելու ենք նրան, որ լավագույն պետական մասնագետները լավագույնս գնահատվեն։

Տնտեսական զարգացման մեր հաջորդ քայլը վերաբերվելու է զբոսաշրջությանը, որը ամենաարագ ուղիներից է տնտեսական զարգացման համար։ Հայաստանը ունի հարուստ պատմություն, մշակույթ, հյուրընկալության սովորույթներ, որոնց հիմքի վրա մենք կառուցելու ենք մեր զբոսաշրջությունը։ Մեր ծրագիրը պարզ է՝ ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում, միջազգային մակարդակով Հայաստանը ներկայացնել ցուցահանդեսներում և աջակցել ընտանեկան և փոքր բիզնեսներին գյուղերում, փոքր համայնքներում։ Զբոսաշրջությունը մեզ համար ունի նաև մեկ այլ կարևորություն, սրանով մենք բարձրացնելու ենք երկրի ճանաչելիությունը, ինչ-որ տեղ նաև նպաստելով անվտանգությանը։

Մյուս կարևոր ուղղությունը, որը կցանկանայի նշել, ներդրումներն են։ Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը վեր գտնի իր վստահելի ներդրումային գործընկերոջ համբավը։ Մեր առաջնորդների հետ միասին, հատկապես Սամվել Կարապետյանի, մենք աշխարհին նորից ազդակ ենք հղելու, որ Հայաստանը նորից վստահելի գործընկեր է և այստեղ կարելի է ներդրումներ կատարել»։

Ֆարսյանը հայտարարեց, որ Հայաստանում սեփականության իրավունքը պետք է անձեռնմխելի լինի, դա քննարկման առարկա չպետք է լինի։

«Մյուս կողմից մենք անելու ենք կոնկրետ քայլեր ներդրումների ներգրավման ուղղությամբ մենք գտնելու ենք կոնկրետ նախագծեր Հայաստանում բացահայտելու ենք, գնալու ենք կոնկրետ ներդրողների մոտ և այդ ամենը վերածելու ենք կոնկրետ պրոյեկտների։  Գաղտնիք չէ որ մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում արդյունաբերական զարգացմանը։ Մեր տնտեսական տեսլականի անկյունաքարը լինելու է արդյունաբերական զարգացումը։ Մենք վարելու ենք մի քաղաքականություն, որպեսզի մեր գաղափարները վերածենք նախագծերի և վերջապես ստեղծենք նոր աշխատատեղեր։ Մենք արդեն ունենք իրական ստուգված նախագծեր՝ թղթին հանձնած, որոնք պատրաստ են հենց հիմա կատարման։ Դրանք են ժամանակակից նոր պղնձաձուլարանի կառուցումը Հայաստանում։ Այս թեման երկար է քննարկվել, կարելի է ասել 30 տարի է քննարկվել, բայց այդպես էլ չի իրականանում։ Երկրորդը նավթավերամշակման գործարանն է, մենք սրա նախագիծը նույնպես ունենք, երրորդը պղնձաձուլարանի հենքի վրա ոսկու աֆինաժի գործարանն է։ Այստեղ ի՞նչ է կարևոր, եթե երկիրը կարողանում է ոսկի վերամշակել և արտահանել, դա նշանակում է, որ այդ երկիրը վստահելի է։

Այս ամենից բացի նաև կան ոլորտներ, որոնք անկախ նրանից, թե ինչ լոգիստիկ սահմանափակումներում ենք մենք գտնվում, նույնպես կարող են զարգանալ։ Դրանք են՝ պաշտպանական արդյունաբերությունը մեր սեփական կարիքների համար, դեղագործությունը, ադամանդագործությունը, մյուս կողմից մենք անպայման օգնելու ենք մեր արտահանողներին դիվերսիֆիկացնելու իրենց շուկաները և նոր շուկաներ հայտնաբերելու գործում:

Այս ամենը հեշտ չի լինելու և այն չի իրականանա մեր գիշերում, բայց մենք հավատում ենք, որ համախմբելով մեր և արտասահմանյան լավագույն մասնագետներին, իսկ շարժման նպատակը հենց դա է՝ համախմբել լավագույն մասնագետներին, ուղղենք ներդրումները ճիշտ հնարավորությունների վրա և կենտրոնանալով բարեփոխումների ու նորարարության վրա, մենք կհասնենք հաջողության։

Միասին մենք հավատում ենք որ այս փոխակերպումը ոչ միայն հնարավոր է այլև հնարավոր է մեր ձևով։

Մենք իհարկե չենք մոռացել տնտեսության երկու կարևոր ճյուղերի մասին որը կուզենք ներկայացնել առանձին, դա գյուղատնտեսությունն է և այթի ոլորտը Գյուղատնտեսությունը դա մի ոլորտ է, որը առնչվում է մեր ամենաշատ թվով քաղաքացիների հետ, իսկ IT ոլորտը ամենամեծ չբացահայտված պոտենցիալ ունեցող ոլորտն է Հայաստանի համար»,–ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը Պեկինում հանդիպել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի նախագահի հետ
Կողմերը շեշտել են, որ փոխգործակցությունը կնպաստի ենթակառուցվածքների...
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի նախագահի հետ քննարկեցինք համագործակցության հեռանկարները. Փաշինյան (վիդեո)
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ակադեմիական քաղաքի նախագծին...
Կադաստրի պետական կոմիտեն կսկսի թվայնացնել անշարժ գույքի հին թղթային փաստաթղթերը
Նրա խոսքով՝ բոլոր նոր փաստաթղթերն արդեն տրվում են էլեկտրոնային ձևաչափով․․․
Հայաստանը և Ճապոնիան վավերացրել են կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը
Դուք գիտեք, որ կառավարության ծրագիրը հարկային քաղաքականության կարևոր ուղղություն է նախատեսում․․․
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է ավելի քան 3 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կազմել է...
Հայաստանի սահմանամերձ հանքերում գործունեություն ծավալելու համար պարտադիր կդառնա ԱԱԾ-ի, ԱԳՆ-ի և ՊՆ-ի համաձայնությունը
Այս միջոցառումները, ինչպես նշել է կառավարության ներկայացուցիչը, ուղղված են գետերի․․․
Ամենաշատ