News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 02
Տեսնել լրահոսը

27-ը օգոստոսի, 2025 թ․, Երևան․ Մեկը լավ է, երկուսը՝ ավելի. նոր ուսումնական տարվան ընդառաջ Team Telecom Armenia-ն հանդես է գալիս աննախադեպ ակցիայով՝ Back to school ակցիայի շրջանակում գնելով այս տարվա մոդելային շարքի Xiaomi Redmi Note 14 Pro սմարթֆոն՝ հաճախորդները կստանան ևս մեկ Xiaomi սմարթֆոն՝ Redmi A5:

Xiaomi Redmi Note 14 Pro-ն առանձնանում է հզոր տեսախցիկներով, շքեղ դիզայնով, մեծ էկրանով, ինչպես նաև ապահովում է մարտկոցի երկարատև աշխատանք։  

Հեռախոսը հագեցած է 200 ՄՊ հիմնական տեսախցիկով, մարտկոցի տարողունակությունը 5110 մԱժ է, օպերատիվ հիշողությունը 8 ԳԲ է,  ներքինը՝ 256 ԳԲ:

Այսքանով Team-ի նախադպրոցական առաջարկը չի սահմանափակվում. ակցիայի շրջանակում հաճախորդները կստանան նաև TeamTok և Be Free փաթեթների բաժանորդագրություն՝ 1 ամսով և 100 ԳԲ ինտերնետ՝ 6 ամսով:

Հեռախոսը և՛ կանխիկ, և՛ ապառիկ հնարավոր է ձեռք բերել ինչպես Team-ի վաճառքի և սպասարկման կենտրոններից, այնպես էլ առցանց հարթակից` ամսական սկսած 2250 դրամից։

Առաջարկը գործում է 13.08.2025 30.09.2025թ. ներառյալ և հասանելի է միայն ֆիզիկական անձանց: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Team Telecom Armenia-ի մասին

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

Հասարակայնության հետ կապերի բաժին`[email protected]

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան ստիպելու է տեխնոլոգիական ընկերություններին պայքարել «մերկ» դիփֆեյքերի և առցանց հետապնդողների դեմ
Մեր մոտ տեղ չունեն այնպիսի հավելվածներ և տեխնոլոգիաներ․․․
Օգոստոսին հաքերները 163 միլիոն դոլարի կրիպտոարժույթ են գողացել
Հինգ խոշորագույն միջադեպերը կազմել են գողացված միջոցների 99%-ը (161 միլիոն դոլար)...
ԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանում ԱԲ խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման նախագծին առնչվող հարցեր
Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ...
Կիբերհարձակման պատճառով Նևադայում երկու օրով փակվել են բոլոր գրասենյակները
Պաշտոնյաները հետաքննության ընթացքում չեն կարողացել տեխնիկական մանրամասներ տրամադրել ներքին համակարգերը պաշտպանելու համար...
Խաբեությունների նոր ալիք է. առաջարկում են ինչ-որ գործողություններ անել, հավելված ներբեռնել. մեդիափորձագետ
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ, կիբերանվտանգության մասնագետ...
Կոլումբիայում գիտնականները մարդկանց անհայտ ճյուղավորում են հայտնաբերել
Չեկուայի հայտնագործությունը ներառում է մոտ 30 անհատների մասնակի մնացորդներ և գրեթե ամբողջապես պահպանված մեկ գանգ...
Ամենաշատ