News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 02
Տեսնել լրահոսը

Մահացել է կինոռեժիսոր, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ Վալերի Ուսկովը

Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության հաղորդագրության մեջ նշվում է.
«93-րդ տարում կյանքից հեռացել է մեր ընկերն ու գործընկերը՝ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի և Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր, «Պատվո նշան», «Պատվո շքանշան» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» (IV և III աստիճան) շքանշանների ասպետ, խաղարկային կինոյի ռեժիսոր Վալերի Իվանովիչ Ուսկովը (1933–2025)»։

Ուսկովը 1955 թ․ ավարտել է Ուրալի համալսարանի լրագրության ֆակուլտետը, իսկ 1961 թ․՝ ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետը։
1961-ից եղել է Սվերդլովսկի կինոստուդիայի, իսկ 1964-ից՝ «Մոսֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր-բեմադրիչ։

Վալերի Ուսկովը Վլադիմիր Կրասնոպոլսկու հետ համատեղ նկարահանել է մի շարք ֆիլմեր և հեռուստասերիալներ, այդ թվում՝ «Ստվերներն անհետանում են կեսօրին», «Հավերժական կանչ», «Տայգայի դեսանտ», «Օդանավի ուղեկցորդուհին», «Տարվա եղանակները», «Չդատվողը», «Հայր և որդի», «Մասնակցություն սպանությանը» և այլն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ