News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

Վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը մեկնաբանություն է ներկայացրել NEWS.am-ի հրապարակման առնչությամբ, ըստ որի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը գրություն է ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին այն մասին, որ, հաշվի առնելով Ստոկհոլմյան արտակարգ աբիտրաժի որոշումը, ՀԾԿՀ նախագահի՝  ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելու վերաբերյալ որոշումը անհրաժեշտ է անհապաղ կասեցնել՝ Հայաստանի նկատմամբ հետագա սանկցիաներից խուսափելու համար։

«Լիպարիտ Դրմեյանը որևէ մեկին աշխատանքից ազատելու կամ պահանջներ ներկայացնելու իրավասություն չունի։ Նա ընդամենը ներկայացրել է՝ ինչպես պետք է կիրառվի Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռը»,– հայտնեցին գրասենյակի մամուլի ծառայությունից։

NEWS.am-ը գրել էր, որ հրատապ արբիտրաժի վերաբերյալ գրասենյակը հարցադրումներ էր ստացել ՀԾԿՀ նախագահից։ Գրասենյակից այս առնչությամբ հայտնել են հետեւյալը։

«Ի պատասխան ՀԾԿՀ-ի՝ արբիտրաժային վճռի պարտադիր կատարման ենթակա լինելու վերաբերյալ Վարչապետի աշխատակազմ ուղարկված մի շարք հարցադրումների՝  Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը մանրամասն ներկայացրել է վերաբերելի իրավակարգավորումները արբիտրաժային վճիռների, այդ թվում՝ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի հուլիսի 22-ի վճռի պարտադիրության, դրա կամավոր կատարման և ճանաչման վերաբերյալ»։

NEWS.am-ն իր ստացած տեղեկությունների առնչությամբ օրեր առաջ փորձել էր մեկնաբանություն ստանալ Մեսրոպ Մեսրոպյանից, որը հայտնել էր, որ գրասենյակից ստացած գրությանը չի ծանոթացել։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ