News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տեսակցությունների սահմանափակումները մասամբ վերացվեցին. Դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարեց պաշտպանների կողմից  ներկայացված միջնորդությունը։ Միքայել Սրբազանին կարող են տեսակցել՝ բացառությամբ ԶԼՄ ներկայացուցիչների։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան նստավայրում ընթանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական երկրորդ նիստը։

Նիստի ընթացքում միջնորդություն ներկայացվեց դատական նիստերն անցկացնել դռնփակ ռեժիմով, դատավորն այդ միջնորդությունը մերժեց։

Հիշեցնենք, որ առաջին դատական նիստի ընթացքում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանը և Արա Զոհրաբյանը կալանքը վերացնելու մասին միջնորդություն ներկայացրեցին, սակայն դատավոր Արմինե Մելիքսեթյանը մերժեց միջնորդությունը։ Դատարանը 10 օրով երկարաձգեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը։

Ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
42 տարի Հարավային Կորեայում անցկացրած 95-ամյա նախկին հյուսիսկորեացի զինվորը փորձել է տուն վերադառնալ սահմանային կամրջով
Մահափորձից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում Անը հայտարարել է, որ իրեն խոշտանգել և բռնության են ենթարկել Հյուսիսից հրաժարվելու համար...
Շինուհայր գյուղի աղբանոցի մոտակայքում զենք-զինամթերքով պարկ է հայտնաբերվել
Համայնքային ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ...
Դատարանը քննում է Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը փոխելու հարցը
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի...
Ես այս դահլիճում իրավունքի գերակայություն չեմ տեսնում. Արամ Վարդևանյանը՝ դատավորին
Փաստաբանների դժգոհության պատճառն այն էր, որ դատական նիստն ընթանում էր առանց մեղադրյալ Հրայր սարկավագ Հակոբյանի պաշտպանի...
Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը բոյկոտեց նիստն ու հեռացավ դատարանի դահլիճից
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական նիստն ընդհատվեց...
Ռուսաստանի անվտանգության ուժերը տարեսկզբից ի վեր 12-րդ փոխնահանգապետին են ձերբակալել
Համաձայն քննության վարկածի՝ 2009-ից մինչև 2010 թվականը Ուֆիմցևը, իր երեք համախոհների հետ միասին, ապօրինաբար ձեռք է բերել 5 հեկտար մակերեսով անտառային հողատարածք․․․
Ամենաշատ