News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը Կահիրեում հանդիպել է Իսրայելի հետ հակամարտության միջնորդների հետ և ստացել Գազայի հատվածում հրադադարի նոր առաջարկ, հաղորդում է Agence France-Presse (AFP)-ն՝ հղում անելով անանուն պաղեստինցի պաշտոնյայի։

«ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը եգիպտացի և կատարցի միջնորդներից հրադադարի նոր առաջարկ է ստացել», - ասել է նա։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ «առաջարկը երկարատև հրադադարի շուրջ բանակցություններ սկսելու շրջանակային համաձայնագիր է»։ Ըստ AFP-ի՝ համաձայնագրի նախագիծը ներառում է ԱՄՆ-ի կողմից ավելի վաղ առաջարկված կետեր, մասնավորապես՝ 60-օրյա հրադադար և երկու փուլով պատանդների ազատ արձակում։ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը կքննարկի առաջարկված տարբերակը և որոշում կկայացնի։

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը՝ Գազայի հատվածի շարժման առաջնորդ Խալիլ ալ-Հայյայի գլխավորությամբ, օգոստոսի 12-ին եգիպտական կողմի հրավերով ժամանել է Կահիրե: Նույն օրը Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթին հայտարարել է, որ Կահիրեն, Համասի և Իսրայելի միջև միջնորդ հանդիսացող Դոհայի և Վաշինգտոնի հետ համակարգված աշխատանք է տանում հակամարտության կողմերին Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի առաջարկին վերադարձնելու ուղղությամբ: Պաղեստինյան շարժմանը մոտ կանգնած Maan գործակալության տվյալներով՝ Եգիպտոսը և Կատարը մշակել են հակամարտող կողմերի միջև հաշտեցման նոր սխեմա, որը ներառում է անցումային շրջան, որի ընթացքում արմատականները պետք է ձեռնպահ մնան անկլավում ռազմական գործողություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՑԱԽԱԼ-ը պահեստազորից 60 հազար զինվորական է կանչել՝ Գազայում գործողության նախապատրաստման շրջանակներում
Մամուլի ծառայությունից նշել են, որ «պահեստազորայիններին զորակոչելու որոշումը կայացվել է մարտական ​​գործողությունները շարունակելու համար․․․
Նեթանյահուն Մակրոնին մեղադրել է հակասեմականության մեջ` Պաղեստինը ճանաչելու պատրաստակամության պատճառով․ Politico
Նամակում Նեթանյահուն մատնանշել է վերջին ամիսներին Ֆրանսիայում տեղի ունեցած որոշակի «հակասեմական միջադեպեր»․․․
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է Գազա քաղաքի գրավման գործողության ծրագիրը․ Kan
Գործողությունից հետո Գազա քաղաքը կփոխի իր տեսքը և այլևս նույնը չի լինի...
Եգիպտոսը մարդասիրական օգնությամբ տասնյակ բեռնատարներ է ուղարկել Գազա
Եգիպտացի պաշտոնյաների խոսքով՝ մարդասիրական օգնությունը ներառում է շաքար, բրինձ և ալյուր․․․
Գազայում իսրայելական հրետակոծության հետևանքով վեց պաղեստինցի է զոհվել․ Al Jazeera
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է վեց մարդ․․․
Որքան շուտ ՀԱՄԱՍ-ը ոչնչացվի, այնքան հաջողության հնարավորությունը մեծ կլինի. Թրամփ
«Խաղացե՛ք ՀԱՂԹԱՆԱԿԻ համար, կամ առհասարակ մի՛ խաղացեք»,- նշել է Թրամփը...
Ամենաշատ