News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

Ինգուշեթիայում տեղացի իմամ Իբրահիմ Բատիրովը կտրուկ քննադատել է որպես մատուցող աշխատող և կանանցից պատվերներ ընդունող տղամարդկանց։ Մալգոբեկ քաղաքում նրա սկանդալային քարոզից մի հատված հրապարակել է Mash Telegram-ալիքը։

«Դուք հավանաբար բոլորդ տեսել եք, որ հիմա տղաները սկսել են մատուցող աշխատել ռեստորաններում։ Իսկ ո՞վ է սպասարկում ինգուշ կանանց։ Ինգուշ տղամարդկանց։ Սա նորմալ չէ։ Սա կեղտոտ է», - ասել է հոգևորականը։

Իրավիճակին արձագանքել է ՌԴ Մարդու իրավունքների խորհրդի անդամ Մարինա Ահմեդովան, ով իր Telegram-ալիքում հայտնել է, որ իր աշխատակիցներին հաջողվել է կապ հաստատել Մալգոբեկի մուսուլմանական համայնքի ղեկավար Յակուբ Կուրսկիևի հետ, ով աջակցել է իր գործընկերոջը և մտահոգություն հայտնել, որ հաստատությունում տղամարդ մատուցողը և կին հյուրը «կարող են սկսել իրար նայել» կամ նույնիսկ «իրար ձեռքով դիպչել»։

Ահմեդովան այս մոտեցումը անվանել է արմատական և անհարմար ժամանակակից հասարակության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ