News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

Ապրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ժամը 07:10-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

«Մեկնած Քրեական ոստիկանության Երևանի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ապրիլի 18-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից մի շինությունում ոգելից խմիչքի ազդեցության տակ առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Տանձուտի բնակիչ 52-ամյա տղամարդուն ու փախել։

Տուժողի առողջությանը պատճառվել է ծանր վնաս։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 11-ին փախուստի դիմած տղամարդը մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին:

Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
42 տարի Հարավային Կորեայում անցկացրած 95-ամյա նախկին հյուսիսկորեացի զինվորը փորձել է տուն վերադառնալ սահմանային կամրջով
Մահափորձից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում Անը հայտարարել է, որ իրեն խոշտանգել և բռնության են ենթարկել Հյուսիսից հրաժարվելու համար...
Շինուհայր գյուղի աղբանոցի մոտակայքում զենք-զինամթերքով պարկ է հայտնաբերվել
Համայնքային ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ...
Դատարանը քննում է Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը փոխելու հարցը
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի...
Ես այս դահլիճում իրավունքի գերակայություն չեմ տեսնում. Արամ Վարդևանյանը՝ դատավորին
Փաստաբանների դժգոհության պատճառն այն էր, որ դատական նիստն ընթանում էր առանց մեղադրյալ Հրայր սարկավագ Հակոբյանի պաշտպանի...
Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը բոյկոտեց նիստն ու հեռացավ դատարանի դահլիճից
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական նիստն ընդհատվեց...
Ռուսաստանի անվտանգության ուժերը տարեսկզբից ի վեր 12-րդ փոխնահանգապետին են ձերբակալել
Համաձայն քննության վարկածի՝ 2009-ից մինչև 2010 թվականը Ուֆիմցևը, իր երեք համախոհների հետ միասին, ապօրինաբար ձեռք է բերել 5 հեկտար մակերեսով անտառային հողատարածք․․․
Ամենաշատ