News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ ներսում վատառողջ քաղաքացի կա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է բնակարանի ննջասենյակում։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին, մարվել՝ 11։38-ին։ Այրվել է ննջասենյակը՝ գույքով (մոտ 20 քմ) և ջերմահարվել են նախասրահի պատերը (մոտ 4 քմ)։

Փրկարարները ծխահարված քաղաքացուն դուրս են բերել բնակարանից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել 1939 թվականին ծնված կնոջ մահը։

Հանգամանքները պարզվում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
42 տարի Հարավային Կորեայում անցկացրած 95-ամյա նախկին հյուսիսկորեացի զինվորը փորձել է տուն վերադառնալ սահմանային կամրջով
Մահափորձից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում Անը հայտարարել է, որ իրեն խոշտանգել և բռնության են ենթարկել Հյուսիսից հրաժարվելու համար...
Շինուհայր գյուղի աղբանոցի մոտակայքում զենք-զինամթերքով պարկ է հայտնաբերվել
Համայնքային ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ...
Դատարանը քննում է Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը փոխելու հարցը
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի...
Ես այս դահլիճում իրավունքի գերակայություն չեմ տեսնում. Արամ Վարդևանյանը՝ դատավորին
Փաստաբանների դժգոհության պատճառն այն էր, որ դատական նիստն ընթանում էր առանց մեղադրյալ Հրայր սարկավագ Հակոբյանի պաշտպանի...
Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը բոյկոտեց նիստն ու հեռացավ դատարանի դահլիճից
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական նիստն ընդհատվեց...
Ռուսաստանի անվտանգության ուժերը տարեսկզբից ի վեր 12-րդ փոխնահանգապետին են ձերբակալել
Համաձայն քննության վարկածի՝ 2009-ից մինչև 2010 թվականը Ուֆիմցևը, իր երեք համախոհների հետ միասին, ապօրինաբար ձեռք է բերել 5 հեկտար մակերեսով անտառային հողատարածք․․․
Ամենաշատ