
Չինաստանի իշխանությունները հույս ունեն, որ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ժամանակին կկայանան։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«Մենք հույս ունենք, որ բոլոր կողմերը և շահագրգիռ անձինք ժամանակին կմասնակցեն խաղաղ բանակցություններին»,- ասել է նա ճեպազրույցում՝ մեկնաբանելով Պեկինի դիրքորոշումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու առաջիկա հանդիպման վերաբերյալ։
Ինչպես պարզաբանեց չինացի դիվանագետը՝ Չինաստանը հույս է հայտնում «արդար և երկարատև խաղաղության համաձայնագրի հնարավորինս կարճ ժամանակահատվածում հասնելու» հարցում, որը պարտադիր կլինի բոլոր կողմերի համար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում կայացած գագաթնաժողովից հետո Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի ղեկավարների, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, Եվրահանձնաժողովի նախագահի և Զելենսկու հետ, ով հայտնել է, որ երկուշաբթի օրը Վաշինգտոնում Թրամփի հետ քննարկելու է «հակամարտության ավարտի մանրամասները»։ Ըստ The New York Times թերթի՝ ԱՄՆ վարչակազմի ղեկավարը եվրոպական կողմին հրավիրել է միանալու այդ հանդիպմանը։