News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

Վերջին տվյալներով՝ Պակիստանում հունիսի վերջից սկսված մուսսոնային անձրևների և դրանց հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով զոհվել է առնվազն 660 մարդ, ևս 929-ը տուժել են։ Այս մասին հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների ազգային վարչությունը։

Տուժել է մոտ 2,5 հազար շենք, գրեթե 30 հազար մարդ տարհանվել և տեղավորվել է ժամանակավոր ապաստարաններում։ Զգալի վնաս է հասցվել անասնապահությանն ու գյուղատնտեսությանը։

Ըստ զեկույցի՝ ամենամեծ զոհերը հյուսիսարևմտյան Խայբեր-Պախտունխվա նահանգում են՝ 392 զոհ և 245 տուժած։ Հյուսիսարևելյան Փենջաբ նահանգում գրանցվել է 164 զոհ և 582 վիրավոր։ Զոհերի մասին հաղորդագրություններ են ստացվել նաև Սինդ, Բելուջիստան, Գիլգիտ-Բալտիստան նահանգներից և մի շարք այլ վայրերից։

Երկրի իշխանությունները ջանքեր են գործադրում՝ ուղղված մարդկանց կյանքը փրկելուն և տարերային աղետից հասցված վնասը նվազագույնի հասցնելուն։

Սեզոնային մուսսոնային անձրևները Պակիստանում սովորաբար տևում են հունիսից մինչև սեպտեմբեր՝ բերելով առատ տեղումներ, որոնք կենսական նշանակություն ունեն գյուղատնտեսության համար, սակայն հաճախ հանգեցնում են ջրհեղեղների և բնական այլ աղետների։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
42 տարի Հարավային Կորեայում անցկացրած 95-ամյա նախկին հյուսիսկորեացի զինվորը փորձել է տուն վերադառնալ սահմանային կամրջով
Մահափորձից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում Անը հայտարարել է, որ իրեն խոշտանգել և բռնության են ենթարկել Հյուսիսից հրաժարվելու համար...
Շինուհայր գյուղի աղբանոցի մոտակայքում զենք-զինամթերքով պարկ է հայտնաբերվել
Համայնքային ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ...
Դատարանը քննում է Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը փոխելու հարցը
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի...
Ես այս դահլիճում իրավունքի գերակայություն չեմ տեսնում. Արամ Վարդևանյանը՝ դատավորին
Փաստաբանների դժգոհության պատճառն այն էր, որ դատական նիստն ընթանում էր առանց մեղադրյալ Հրայր սարկավագ Հակոբյանի պաշտպանի...
Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը բոյկոտեց նիստն ու հեռացավ դատարանի դահլիճից
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական նիստն ընդհատվեց...
Ռուսաստանի անվտանգության ուժերը տարեսկզբից ի վեր 12-րդ փոխնահանգապետին են ձերբակալել
Համաձայն քննության վարկածի՝ 2009-ից մինչև 2010 թվականը Ուֆիմցևը, իր երեք համախոհների հետ միասին, ապօրինաբար ձեռք է բերել 5 հեկտար մակերեսով անտառային հողատարածք․․․
Ամենաշատ