News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

Իրանի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանը երբեք որևէ զիջում չի ընդունի իր ազգային անվտանգության հարցում, հաղորդում է Mehrnews-ը։

Անցյալ շաբաթ Վելայաթին հանդիպել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ՝ երկկողմ հարաբերությունները քննարկելու համար։ Հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ Իրանը չի հանդուրժի իր անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ։

Կոստանյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները և Վաշինգտոնում կայացած բանակցությունները՝ նշելով երկու երկրների միջև պատմական բարեկամությունն ու բարիդրացիական հարաբերությունները։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ամրապնդել Իրանի հետ հարաբերությունները։

Վելայաթին ողջունել է երկկողմ համագործակցության ընդլայնումը և ընդգծել Իրանի պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանմանը, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում։ Նա հիշեցրել է, որ Իրանը մինչ օրս ակտիվ քայլեր է ձեռնարկել խաղաղություն հաստատելու համար՝ նույնիսկ զոհեր տալով այդ ճանապարհին, ներառյալ՝ հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ իրանցի դիվանագետների ընտանիքների մահը։

Վելայաթին նշել է, որ տարածաշրջանի ապագան պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի նախագահի այցը Հայաստան երկու չափում ուներ. ռուսաստանցի քաղաքագետ
Փեզեշքիանի այցը նպատակ ուներ հաղթահարել բացասական արտահոսքերը և ուրվագծել համագործակցության նոր հորիզոններ, դրանց թվում՝ Արաքս գետի երկայնքով երկկողմ կապերի հետագա ամրապնդումը»,- նշել է փորձագետը...
Ադրբեջանի հետ ստորագրված հռչակագրի ֆոնին Հայաստանն ամրապնդում Է Իրանի հետ հարաբերությունները․ Bloomberg
Չնայած այն հանգամանքին, որ Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի տեքստը պայմանագրի իրավական ուժ չունի, այն պարտավորեցնում է երկու կողմերին ճանաչել միմյանց ինքնիշխանությունն ու սահմանները...
Փորձագետը նշել է Իրանի նախագահի Հայաստան այցի գլխավոր նպատակը
Իրանը հիանալի հասկանում է, որ ճանապարհն իրականում Հայաստանը չի վերահսկելու, քանի որ Հայաստանի տարածքում հայկական կողմից դա լավագույն դեպքում միջնորդավորված բնույթ կունենա։ Իրանի դիրքորոշումը Սյունիքի հարցում ավելի հայամետ է, քան պաշտոնական Երևանի դիրքորոշումը, քանի որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են գնալ զիջումների»,- ընդգծել է Իգիթյանը...
Հայաստանի եւ Իրանի նախագահներն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
Կողմերը ընդգծել են, որ կայուն և տևական խաղաղության հաստատումը, առևտրային ուղիների ստեղծումը...
Միրզոյանը և Արաղչին քննարկել են «Թրամփի երթուղին»
Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին կարևորել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման համատեքստում...
Երևանում Իրանի և Հայաստանի արտգործնախարարների միջև բանակցություններ են տեղի ունեցել
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ՝ ընդգծելով տրանսպորտի, առևտրի և մշակութային կապերի ոլորտներում համատեղ համագործակցության ամրապնդման կարևորությունը...
Ամենաշատ