News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորել է գործարար Սամվել Կարապետյանին ծննդյան 60-ամյակի առիթով։

Վեհափառ Հայրապետի շնորհավորագրում ասվում է․

«Սիրելի պրն․ Կարապետյան,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք հղում Ձեզ՝ վաստակաշատ հայորդուդ, և ջերմորեն շնորհավորում ծննդյան 60-ամյակի կապակցությամբ։

Պատկառելի այս հոբելյանը դիմավորում եք, գտնվելով հանիրավի ազատազրկման մեջ, ի պաշտպանություն մեր Սուրբ Եկեղեցու դրսևորած Ձեր արիասիրտ կեցվածքի և խրոխտ ոգու համար։ Ցավոք, հնարավորություն չունենք Ձեզ այցելելու և անձնապես Մեր բարեմաղթանքները Ձեզ փոխանցելու: Սակայն մեր հոգևորականաց և հավատավոր ժողովրդի հետ միասին աղոթքներով Ձեզ հետ ենք։ Տարակույս չունենք, որ ամուր եք հոգով և աներեր՝ Ձեզ բնորոշ հաստատակամության և սկզբունքայնության մեջ։

Բազումողորմ Աստված առատորեն օրհնել է Ձեզ և արժանացրել բազում շնորհների և պարգևների՝ բարեզարդելով Ձեր կյանքը նշանակալի հաջողություններով և իրագործումներով։ Այդ ճանապարհին Տերը Ձեզ ուղեկից է դարձրել Ձեր սիրելի ընտանիքին, գործընկերներին, Ձեր տեսիլքներին հավատ ընծայած հազարավոր անձանց։ Ամենատարբեր ոլորտներում արձանագրած Ձեր ձեռքբերումները Դուք ինքնաբուխ հոգով ծառայեցրել եք մեր ազգին՝ նպաստելով Հայաստանում, Արցախում և աշխարհի տարբեր հայկական համայնքներում առկա բազմաթիվ խնդիրների հաղթահարմանը և հայ կյանքում զարգացման ծավալուն ծրագրերի իրագործմանը։ Ազգօգուտ և հայրենանպաստ Ձեր գործունեությամբ Դուք արժանացել եք մեր ժողովրդի սիրուն ու հարգանքին՝ ազգային բարերարի վսեմ կոչումով։ Ձեր արդար վաստակն ի սպաս եք բերել նաև Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառությանը։ Ձեր եկեղեցասիրությունն ու Էջմիածնասիրությունը բացառիկ է ու արարող՝ արդեն իսկ արձանագրված Հայոց արդի պատմության լուսավոր էջերում:

Միածնի Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթք ենք ընծայում Երկնավոր Տիրոջը՝ հայցելով շուտափույթ վերադարձ Ձեզ ընտանեկան օջախ։ Թող Ամենակալ Աստված պարգևի Ձեզ կենաց արևշատություն, արիություն ու ամրություն փորձությունների մեջ և ուժ ու համբերություն սիրելի Կարապետյան ընտանիքին։ Թող Բարձրյալ Աստված խաղաղ ու անվտանգ պահի մեր հայրենիքը, արժանապատիվ և բարօր կյանք պարգևի հավատավոր մեր ժողովրդին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաղողօրհնեքը
Տոնի առթիվ այսօր եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որից հետո խաղողը կօրհնվի...
Միքայել Սրբազանի կալանքի երկարացումը վախեցման գործիք է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ
Այս որոշումը ոչ թե արդարադատության, այլ վախեցման քայլ է, և այն դատական համակարգի վրա դնում է այն բիծը, որը երկար տարիներ չի ջնջվելու...
Միքայել Սրբազանն ու Սամվել Կարապետյանը պետք է անհապաղ ազատ արձակվեն. Մայր Աթոռ
Կալանքի տակ պահելը երկարացնելու որոշումներով դատարանը հերթական անգամ ոտնահարեց արդարադատությունը...
Փաշինյանին չի հաջողվելու հեռացնել Վեհափառին, եկեղեցին խաղալիք չէ. Նաթան Սրբազան
Այսօր ցավոք մեր երկու լավագույն բարձրաստիճան հոգեւորականները իրենց ճշմարիտ խոսքի համար են կալանավորված...
Կանադան լուրջ մտահոգություն է հայտնել եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների ձեռնարկած գործողությունների վերաբերյալ
Աշխարհի այդ հատվածում անկայունության աճի ժամանակաշրջանում Հայաստանի ժողովրդավարական առաջընթացն ավելի կարևոր է, քան երբևէ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ
Օգոստոսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք...
Ամենաշատ