News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

Financial Times թերթը Վլադմիր Զելենսկու օվալաձև աշխատասենյակում այսօրվա հանդիպումն անվանում է թերևս ամենանշանակալիցը նրա նախագահության ընթացքում: «Սա Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունները վերագործարկելու, Ռուսաստանի պատերազմի արդար ավարտն ապահովելու և Ուկրաինայի ապագա անվտանգության համար ԱՄՆ-ի տված երաշխիքներն ամրագրելու հնարավորություն է», - գրում է թերթը:

Հրապարակման մեջ նշվում է, որ քննարկման կոնկրետ մանրամասներից բացի, ոչ պակաս կարևոր կլինի նաև Ուկրաինայի և ԱՄՆ-ի ղեկավարների այսօրվա հանդիպման տոնը, որոնց հարաբերությունների պատմությունը «լի է փոթորիկներով»։

Ուկրաինայի նախագահին մոտ կանգնած բարձրաստիճան պաշտոնյան Financial Times-ին հայտնել է, որ Օվալաձև աշխատասենյակի բանակցություններում Զելենսկու նպատակը կլինի «խաղաղ կարգավորման արդյունավետ գործընթացի» կառուցումը, առանց Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու, որպեսզի վերջինս կատարի անհնարին քայլեր, ինչպիսիք են Դոնեցկի և Լուգանսկի շրջաններից զորքերի դուրսբերումը։

Պաշտոնյան ասել է, որ դրան հասնելու համար Ուկրաինայի նախագահը պատրաստ է «ընդունելի փոխզիջման» գնալ ներկայիս առաջնագծի երկայնքով, որը կարող է ընդունելի լինել ուկրաինացիների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շրջանակում առաջարկել է օդային հսկողություն և ծովային ռեսուրսներ
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդները բանակցություններ են վարել Սպիտակ տանը՝ եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ...
Ավստրիայի կանցլերն առաջարկել է Պուտինի և Զելենսկու հնարավոր հանդիպումն անցկացնել Վիեննայում
Եթե բանակցությունները տեղի ունենան Վիեննայում, մենք կկապվենք ՄՔԴ-ի հետ՝ Վիեննայում միջազգային կազմակերպությունների հետ մեր շտաբ-բնակարանների վերաբերյալ համաձայնագրերի հիման վրա՝ նախագահ Պուտինի մասնակցությունն ապահովելու համար...
Թրամփը Մակրոնի ականջին շշնջացել է, որ Պուտինը իր պատճառով է ցանկանում գործարք կնքել․ Fox News
Երկուշաբթի օրը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել է․․․
ՌԴ-ն կողմ է, որ Եվրոպայի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն իսկապես հուսալի լինեն․ Լավրով
Ինչպես նշել է ռուս նախարարը՝ Մոսկվան կարծում է, որ Ուկրաինայի համար երաշխիքների հարցում անհրաժեշտ է կենտրոնանալ 2022 թվականին Ստամբուլի բանակցություններում ձեռք բերված զարգացումների վրա․․․
Պուտինը Էրդողանին պատմել է Ալյասկայում Թրամփի հետ կայացած հանդիպման մասին
Ռուսաստանի նախագահը նաև գնահատականներ է տվել Ալյասկայում Թրամփի հետ հանդիպմանը․․․
Թրամփը շատ գեղեցիկ է անվանել Ղրիմը, սակայն երկու անգամ վրիպել է՝ ասելով, որ թերակղզին գտնվում է օվկիանոսում
Ղրիմը հսկայական տարածք է, ես կասեի, որ այն Տեխասի չափ է կամ նման մի բան․․․
Ամենաշատ