News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

Ինչպես հայտնել է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնում տեղակայված Ազգային գվարդիայի ստորաբաժանումները մոտ օրերս կարող են հրազեն ստանալ՝ որպես դաշնային հաստատությունների անվտանգության ամրապնդման և հանցագործությունների կանխարգելման միջոց։

ԱՄՆ մայրաքաղաքում գտնվող Ազգային գվարդիայի զինվորները, նախնական հրահանգների համաձայն, զինված չեն և ստացել են միայն զրահաբաճկոններ: Պարբերականի տվյալներով՝ վարչակազմն այժմ քննարկում է ստորաբաժանումներին հրազեն տրամադրելու հարցը: Գվարդիայի անդամները պետք է ուժեղացնեն Վաշինգտոնի կենտրոնում գտնվող դաշնային կառավարության գործակալությունների և այլ օբյեկտների պաշտպանությունը, ապահովեն ոստիկանության աշխատակիցների լրացուցիչ անվտանգությունը ձերբակալություններ կատարելիս և իրենց ներկայությամբ նվազեցնեն քաղաքում հանցագործությունների ռիսկը:

Վաշինգտոնում արդեն իսկ տեղակայված Ազգային գվարդիայի 800 զինվորներին կարող են միանալ ևս 750 հոգի։ Անցած հանգստյան օրերին Օհայո, Հարավային Կարոլինա և Արևմտյան Վիրջինիա նահանգների հանրապետական նահանգապետերը հայտարարել են, որ պատրաստվում են համապատասխանաբար լրացուցիչ 150, 200 և 400 Ազգային գվարդիայի զինվորներ ուղարկել մայրաքաղաք։ Կոլումբիայի մայրաքաղաքային շրջանում երեք նահանգների զինվորների տեղակայման ծախսերը կհոգա դաշնային բյուջեն։

Դոնալդ Թրամփի՝ Վաշինգտոնում Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ տեղակայելու մասին հայտարարությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում ձերբակալվել է մոտ 300 մարդ։ Միայն շաբաթ օրը՝ օգոստոսի 16-ին, ձերբակալվել է 68 մարդ, առգրավվել՝ 15 միավոր անօրինական հրազեն։ Ընդ որում՝ բոլոր ձերբակալությունները կատարվել են ոստիկանության ուժերով, Ազգային գվարդիան ձերբակալություններին չի մասնակցել։

Վաշինգտոնում Ազգային գվարդիայի զորակազմի գրեթե կրկնապատկման մասին լուրը շաբաթավերջին մայրաքաղաքում բողոքի ցույցերի շարք է առաջացրել։ Ինչպես նշել է Մետրոպոլիտենի ոստիկանության դեպարտամենտը՝ հանրահավաքները խաղաղ են եղել և ձերբակալություններ չեն եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել մայրաքաղաքում հանցագործության տվյալների նվազեցման մասին․ WP
Այս հետաքննությունը կարող է հերթական վկայությունը դառնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի և քաղաքային իշխանությունների միջև հակամարտության սրման մասին․․․
Աթենքի օդանավակայանում հույն մաքսավորները ռեկորդային կես տոննա «բնական կոկաին» են առգրավել
Ապօրրինի բեռը թաքցված է եղել չորս բեռնախմբաքանակներում, որոնք պիտակավորված են եղել որպես վարագույրներ, սավաններ և գործվածքներ
Ռուսաստանն Իրանին է արտահանձնել 36 հազար դոլար յուրացնելու համար հետախուզվողին
Ռուսաստանյան ոստիկանները պարզել են նրա գտնվելու վայրը Մոսկվայում և ձերբակալել են
Թրամփը Վաշինգտոնում հանցավորության մակարդակն անվանել է աշխարհում ամենաբարձրերից մեկը
Նա նաև նշել է, որ Վաշինգտոնում սպանությունների և բռնի հանցագործությունների պաշտոնական վիճակագրությունը բազմիցս թերագնահատվել է․․․
Օտարերկրացիները 5 մլն դոլար են կորզել 400 ամերիկացի թոշակառուներից՝ ներկայանալով որպես նրանց թոռներ
Ըստ Մասաչուսեթսի դատախազ Լիա Ֆոուլիի՝ Մասաչուսեթսի, Կալիֆոռնիայի, Նյու Յորքի, Ֆլորիդայի և Մերիլենդի թոշակառուները զանգեր են ստացել մարդկանցից, ովքեր ներկայացել են որպես իրենց թոռներ և հայտնել․․․
Առանց զղջման. Հայաստանում ազատ է արձակվում 19-ամյա երիտասարդի դաժան սպանությունը կազմակերպած անձը
Հայաստանում ազատ կարձակեն 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի դաժան սպանության կազմակերպչին․․․
Ամենաշատ