
Օգոստոսի 16-ին սկսված կանադական Air Canada խոշորագույն ավիաընկերության բորտուղեկցորդների գործադուլն արդեն իսկ ազդել է մոտ 500 հազար ուղևորների վրա։ Այդ մասին հայտնել է The Globe and Mail պարբերականը։
Գործադուլի սկսվելու օրը աշխատատեղերի և ընտանիքների հարցերով նախարար Փեթի Հայդուն Կանադայի աշխատանքային հարաբերությունների խորհրդին հանձնարարել է միջամտել իրավիճակին և ստիպել արհմիությանը դադարեցնել գործադուլը օգոստոսի 17-ին, որպեսզի կողմերը շարունակեն վեճը մինչև նոր համաձայնագրի կնքումը։ Սակայն արհմիությունը հրաժարվել է կատարել այս պահանջները։