
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը «Էնթերփրայզ Արմենիայի» («Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ) գլխավոր գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանի հետ զրուցել է Հայաստանում ամերիկյան ներդրումների ավելացման ու հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության մասին։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջից։
«Ուրախ ենք շարունակել մեր համագործակցությունը` միտված տնտեսական բարեկեցության խթանմանը թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Հայաստանում»,- նշված է գրառման մեջ։