News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

Ռուսական անօդաչու թռչող սարքերը օգոստոսի 18-ի գիշերը Խարկովի Արդյունաբերական շրջանում հարվածել են բնակելի հինգհարկանի շենքի, իր Telegram-ի ալիքում հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Նրա խոսքով՝ շենքի վրա հարվածել են «Գերան-2» տիպի չորս անօդաչու սարքերով։ Այրվել են առաջին, երրորդ և հինգերորդ հարկերի բնակարանները, շենքի ծածկերը մասամբ փլուզվել են։

Ժամը 09:00-ին Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ զոհերի թիվը հասել է հինգի։ Խարկովի մարզային վարչակազմի ղեկավարը նույնպես հայտնել է հինգ զոհի մասին։ Սինեգուբովը նաև հստակեցրել է, որ Խարկովին անօդաչու թռչող սարքերով և «Իսկանդեր-Մ» հրթիռով հարվածելու հետևանքով տուժել է 30 մարդ։ Քաղաքում վնասվել է 19 բազմահարկ շենք և 25 մեքենա, հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շրջանակում առաջարկել է օդային հսկողություն և ծովային ռեսուրսներ
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդները բանակցություններ են վարել Սպիտակ տանը՝ եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ...
Ավստրիայի կանցլերն առաջարկել է Պուտինի և Զելենսկու հնարավոր հանդիպումն անցկացնել Վիեննայում
Եթե բանակցությունները տեղի ունենան Վիեննայում, մենք կկապվենք ՄՔԴ-ի հետ՝ Վիեննայում միջազգային կազմակերպությունների հետ մեր շտաբ-բնակարանների վերաբերյալ համաձայնագրերի հիման վրա՝ նախագահ Պուտինի մասնակցությունն ապահովելու համար...
Թրամփը Մակրոնի ականջին շշնջացել է, որ Պուտինը իր պատճառով է ցանկանում գործարք կնքել․ Fox News
Երկուշաբթի օրը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել է․․․
ՌԴ-ն կողմ է, որ Եվրոպայի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն իսկապես հուսալի լինեն․ Լավրով
Ինչպես նշել է ռուս նախարարը՝ Մոսկվան կարծում է, որ Ուկրաինայի համար երաշխիքների հարցում անհրաժեշտ է կենտրոնանալ 2022 թվականին Ստամբուլի բանակցություններում ձեռք բերված զարգացումների վրա․․․
Պուտինը Էրդողանին պատմել է Ալյասկայում Թրամփի հետ կայացած հանդիպման մասին
Ռուսաստանի նախագահը նաև գնահատականներ է տվել Ալյասկայում Թրամփի հետ հանդիպմանը․․․
Թրամփը շատ գեղեցիկ է անվանել Ղրիմը, սակայն երկու անգամ վրիպել է՝ ասելով, որ թերակղզին գտնվում է օվկիանոսում
Ղրիմը հսկայական տարածք է, ես կասեի, որ այն Տեխասի չափ է կամ նման մի բան․․․
Ամենաշատ