
Նախորդ երկու շաբաթների ընթացում հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից տրասպորտում՝ ավտոբուսում, ստուգումներ են իրականացվել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
«Քանի որ սկզբնական շրջանում որոշակի ծրագրային թերություններ են ի հայտ եկել, տուգանքներ ու տույժեր չեն գրվել։ Բայց ինձ զեկուցել են, որ առնվազն 1 տուգանք դուրս է գրվել, և առնվազն մեզ ի հայտ եկած խնդիրները լուծվել են ու ոչ մի խոչընդոտ չկա»,–նշեց Գրիգորյանը:
Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ քանի որ տեխնիկական խնդիրներ այլևս չկան, պետք է սկսեն համապատասխան վարչարարություն կիրառել։