News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը


«Ինչ-որ մի փուլի եկել հանգել ենք, որ պետք է իրականացնենք նոր վերամշակման գործարանի երկփուլ մրցույթ, և անկեղծ ասած՝ ես շատ մտահոգված եմ, որ որոշակի պարբերականությամբ այս միջավայրում չեմ լսում, թե ինչ է տեղի ունենում մրցույթի հետ կապված»: Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Նուբարաշենի աղբավայրում վերջերս տեղի ունեցած խոշոր հրդեհին։

«Կամ մինչև տարեվերջ մրցույթը կկայանա, կամ ես արդեն համապատասխան կադրային որոշումներ կկայացնեմ, որովհետև սա Երևան քաղաքի ամենակարևոր, ամենադժվարին հացերից մեկն է, և այստեղ այլևս հապաղել մենք չենք կարող»–նշեց Ավինյանը:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նիստի ընթացքում ներկայացրեց, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը օգոստոսի 9-ի առավոտյան արդեն մարված է եղել, բայց աղբավայրը շարունակել է ծխալ։

«Օրական աշխատել է 20-22 միավոր տեխնիկա, հողի ծածկույթով տարածքը լցնելու համար պահանջվեց 9 օր, երեկ՝ կիրակի օրվա դրությամբ տարածքն ամբողջությամբ ծածկվել է հողով, 9 օրում աղբավայր է տեղափոխվել 2450 մեքենա հող։ Փոքր բաներ են մնացել, որ հիմա շարունակում են աշխատանքները»,-հավելեց Արեյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
42 տարի Հարավային Կորեայում անցկացրած 95-ամյա նախկին հյուսիսկորեացի զինվորը փորձել է տուն վերադառնալ սահմանային կամրջով
Մահափորձից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում Անը հայտարարել է, որ իրեն խոշտանգել և բռնության են ենթարկել Հյուսիսից հրաժարվելու համար...
Շինուհայր գյուղի աղբանոցի մոտակայքում զենք-զինամթերքով պարկ է հայտնաբերվել
Համայնքային ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ...
Դատարանը քննում է Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը փոխելու հարցը
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի...
Ես այս դահլիճում իրավունքի գերակայություն չեմ տեսնում. Արամ Վարդևանյանը՝ դատավորին
Փաստաբանների դժգոհության պատճառն այն էր, որ դատական նիստն ընթանում էր առանց մեղադրյալ Հրայր սարկավագ Հակոբյանի պաշտպանի...
Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը բոյկոտեց նիստն ու հեռացավ դատարանի դահլիճից
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական նիստն ընդհատվեց...
Ռուսաստանի անվտանգության ուժերը տարեսկզբից ի վեր 12-րդ փոխնահանգապետին են ձերբակալել
Համաձայն քննության վարկածի՝ 2009-ից մինչև 2010 թվականը Ուֆիմցևը, իր երեք համախոհների հետ միասին, ապօրինաբար ձեռք է բերել 5 հեկտար մակերեսով անտառային հողատարածք․․․
Ամենաշատ