News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը Լիբանանի ղեկավարության հետ կքննարկի Իսրայելի հետ հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզը, որը նախատեսում է «Հեզբոլլահ» շիական շարժման զինաթափում։

Ինչպես հայտնել է Asharq al-Awsat թերթը, ամերիկացի պատվիրակը, ով արդեն ժամանել է Բեյրութ, օգոստոսի 18-ին բանակցություններ կվարի երկրի նախագահ Ջոզեֆ Աունի, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրիի և վարչապետ Նավաֆ Սալամի հետ։

Ըստ պարբերականի տվյալների՝ հանրապետության կառավարությունը, որն օգոստոսի 5-ին հավանություն է տվել մինչև 2025 թվականի վերջ «Հեզբոլլահի» զենքը լիբանանյան բանակին հանձնելու ծրագրին, հույս ունի, որ պատվիրակը դրա դիմաց զիջումների կհասնի Իսրայելից, որը կսկսի իր ուժերի փուլային դուրսբերումը Լիբանանի հարավում գտնվող հինգ օկուպացված շրջաններից։

Աունը կիրակի օրը Al Hadath հեռուստաալիքին տված հարցազրույցում պարզաբանել է, որ Բարաքի ճանապարհային քարտեզը լրացնում է Իսրայելի հետ հրադադարի համաձայնագիրը, որին հասել են 2024 թվականի նոյեմբերի 27-ին։ Ընդ որում՝ նա շեշտել է, որ Լիբանանը չի պատրաստվում երկխոսության մեջ մտնել հրեական պետության հետ հարաբերությունները կարգավորելու համար և հավատարիմ է «տարածաշրջանում արդարացի խաղաղության հասնելու համաարաբական ջանքերին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՑԱԽԱԼ-ը պահեստազորից 60 հազար զինվորական է կանչել՝ Գազայում գործողության նախապատրաստման շրջանակներում
Մամուլի ծառայությունից նշել են, որ «պահեստազորայիններին զորակոչելու որոշումը կայացվել է մարտական ​​գործողությունները շարունակելու համար․․․
Նեթանյահուն Մակրոնին մեղադրել է հակասեմականության մեջ` Պաղեստինը ճանաչելու պատրաստակամության պատճառով․ Politico
Նամակում Նեթանյահուն մատնանշել է վերջին ամիսներին Ֆրանսիայում տեղի ունեցած որոշակի «հակասեմական միջադեպեր»․․․
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է Գազա քաղաքի գրավման գործողության ծրագիրը․ Kan
Գործողությունից հետո Գազա քաղաքը կփոխի իր տեսքը և այլևս նույնը չի լինի...
Եգիպտոսը մարդասիրական օգնությամբ տասնյակ բեռնատարներ է ուղարկել Գազա
Եգիպտացի պաշտոնյաների խոսքով՝ մարդասիրական օգնությունը ներառում է շաքար, բրինձ և ալյուր․․․
Գազայում իսրայելական հրետակոծության հետևանքով վեց պաղեստինցի է զոհվել․ Al Jazeera
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է վեց մարդ․․․
Որքան շուտ ՀԱՄԱՍ-ը ոչնչացվի, այնքան հաջողության հնարավորությունը մեծ կլինի. Թրամփ
«Խաղացե՛ք ՀԱՂԹԱՆԱԿԻ համար, կամ առհասարակ մի՛ խաղացեք»,- նշել է Թրամփը...
Ամենաշատ