News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

Իրանն ուշադիր հետևում է իր հյուսիսարևմտյան սահմանի երկայնքով զարգացումներին՝ զգուշացնելով Կովկասում արտատարածաշրջանային ուժերի առկայության դեմ, հայտնել է Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, հաղորդում է Mehr-ը։

Կիրակի օրը ռադիոհարցազրույցում Էսմայիլ Բաղային ընդգծել է Հարավային Կովկասի ռազմավարական կարևորությունը Իրանի և տարածաշրջանի այլ պետությունների, մասնավորապես Ռուսաստանի համար՝ վկայակոչելով քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական նկատառումները։

Նա ընդգծել է, որ Իրանը «բաց աչքերով» է հետևում Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և ոչինչ չի թերագնահատի կամ նսեմացնի։ Բաղային շեշտել է, որ օտարերկրյա միջամտությունը և արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը տարածաշրջանում միայն կխորացնեն աշխարհաքաղաքական բարդությունները և կառուցողական նպատակի չեն ծառայի։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև վերջերս կնքված խաղաղության պայմանագրին՝ նա նշել է, որ 12-րդ հոդվածը նախատեսում է, որ իրենց ընդհանուր սահմանների երկայնքով որևէ օտարերկրյա զինված ուժ չի տեղակայվի։

«Մենք շատ զգայուն ենք այս հարցի նկատմամբ, քանի որ Հայաստանն ինքն է գիտակցում օտարերկրյա ուժերի ներկայության հետևանքները», - հավելել է Բաղային։ Խոսնակը նաև պատրաստակամություն է հայտնել, որ Իրանը կամրապնդի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ և կաջակցի ցանկացած նախաձեռնության, որն ամրապնդում է կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ