News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

Գիտնականները ստեղծել են վնասակար «հավերժական քիմիական նյութերը» քայքայելու նոր միջոց՝ արևի լույսով ակտիվացվող նյութի օգնությամբ։

Պերֆտորալկիլային և պոլիֆտորմեթիլային նյութերը (PFAS) հանդիպում են բազմաթիվ կենցաղային ապրանքներում՝ չկպչող ծածկույթով ամանեղենից մինչև կոսմետիկա, ատամի թել և ջրակայուն հագուստ։ Այս նյութերը կոչվում են «հավերժական», քանի որ քայքայվում են հազարավոր տարիների ընթացքում՝ կուտակվելով շրջակա միջավայրում և մարդու օրգանիզմում։ 1940-ականներից ի վեր PFAS-ն օգտագործվել է իր չկպչող հատկությունների շնորհիվ, սակայն այժմ դրանք կապում են աուտոիմուն հիվանդությունների, զարգացման խանգարումների, պտղաբերության նվազման և քաղցկեղի բարձր ռիսկի հետ։ Չնայած առանձին PFAS-ների արգելքներին՝ ԱՄՆ բնակչության գրեթե 98%-ի արյան մեջ առկա են այս քիմիական նյութերը։

Հետազոտողների թիմը գտել է PFAS-ը բաղադրիչների քայքայելու միջոց, ներառյալ ֆտորը, որը փոքր չափաբաժիններով անվտանգ է։ Արդյունքները հրապարակվել են Small ամսագրում։

PFAS-ը կայուն է ամուր քիմիական կապերի շնորհիվ. մոլեկուլի գլխիկը միացած է ածխածնի և ֆտորի ատոմներից բաղկացած «պոչին»։ Դրանք քայքայելու համար պետք է խզել այդ կապը, ինչը գրեթե անհնար է ավանդական մեթոդներով։

Գիտնականներն օգտագործել են կադմիում-ինդիում-սուլֆիդ ֆոտոկատալիզատոր, որը տեսանելի լույսի ազդեցության տակ առաջացնում է ազատ ռադիկալներ։ PFAS-ներից մեկի՝ պերֆտորօկտանսուլֆոնատի (PFOS) հետ կատարված փորձարկումներում ֆոտոկատալիզատորը քայքայել է մոլեկուլների մոտ 99%-ը, իսկ կողմնակի արտադրանքները կարող են օգտագործվել ատամի մածուկի և պարարտանյութերի արտադրության համար։

Ըստ Ադելաիդայի համալսարանի առաջատար հետազոտող Քեմերոն Շիրերի, նյութը հնարավոր կլինի ներառել ջրի մաքրման շղթաներում. սկզբում PFAS-ը կկենտրոնացվի, այնուհետև կքայքայվի լույսի ազդեցության տակ։ Հետագայում գիտնականները նախատեսում են բարելավել նյութի կայունությունը լայնածավալ կիրառման համար, ինչը կարևոր քայլ կդառնա ավելի անվտանգ շրջակա միջավայրի և առողջ համայնքների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ