News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

Նեապոլի ափերի մոտ՝ ծովածոցի սահմաններում, մոտ երեք մետր խորության վրա հայտնաբերվել է հիանալի պահպանված հռոմեական բաղնիք, և որոշ գիտնականներ ենթադրում են, որ այն կարող էր պատկանել մեծ հռետոր Մարկոս Տուլիոս Ցիցերոնի ամառանոցին։ Գտածոն գտնվում է Բայայի ավերակների մեջ՝ ժամանակին շքեղ հանգստավայրի, որը սիրված էր հռոմեական էլիտայի կողմից, ինչպիսիք են Հուլիոս Կեսարը և Օգոստոսը, գրում է The Daily Beast-ը։

Այս օբյեկտի առանձնահատկությունն իր ժամանակի համար առաջադեմ «suspensura» ջեռուցման համակարգն է. տաք օդը շրջանառվել է հատակի տակ գտնվող հենասյուների միջով և պատերի կերամիկական խողովակներով՝ ստեղծելով սաունա։ Հայտնաբերվել են նաև խճանկարով հատակ, որմնանկարների բեկորներ, իսկ ավերման և շահագործման ժամկետը պարզում են գտնված կերամիկայի միջոցով։

Բայան, որն այժմ Կամպի Ֆլեգրեի հնագիտական պարկի մի մասն է, հրաբխային ակտիվության պատճառով սուզվել է ջրի տակ, իսկ միջնադարում լքվել է մալարիայի և արշավանքների հետևանքով։ 20-րդ դարում քաղաքի հետքերը նորից են հայտնաբերել. սկզբում ջրանցքները մաքրելիս հայտնաբերել են մարմարե արձաններ, ավելի ուշ ռազմական օդաչուն այս վայրն անվանել է «տարօրինակ ուրվական-քաղաք»։ Այսօր այն հայտնի դայվինգային երթուղի է։

Պեղումները կշարունակվեն աշնանը. նախատեսվում է մաքրել խճանկարները և պահպանել որմնանկարների մնացորդները։ Եթե վարկածը հաստատվի, սա կլինի Ցիցերոնի ամառանոցի հետ ուղղակիորեն կապված առաջին հնագիտական գտածոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ