Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է ուկրաինական ճգնաժամի հնարավոր լուծումը արդար հիմունքներով, հայտնում է РИА Новости-ն։
«Մենք խոսել ենք մեր փոխգործակցության գրեթե բոլոր ուղղություններով, բայց առաջին հերթին, իհարկե, խոսել ենք ուկրաինական ճգնաժամի հնարավոր լուծման մասին՝ արդար հիմունքներով», - ասել է նա ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքներով անցկացված խորհրդակցության ժամանակ։
Ըստ նրա, Դոնալդ Թրամփի հետ զրույցը անկեղծ և բովանդակալից է եղել։
Ըստ Պուտինի, Ռուսաստանն ավելի շուտ կցանկանար Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցում։
Նա հայտարարել է, որ Ալյասկայում հնարավորություն է եղել հանգիստ, մանրամասն շարադրել Ռուսաստանի դիրքորոշումը։
«Մենք վաղուց ուղղակիորեն նման մակարդակի բանակցություններ չենք վարել։ Կրկնում եմ ևս մեկ անգամ, հնարավորություն կար հանգիստ, մանրամասն ևս մեկ անգամ շարադրել մեր դիրքորոշումը», - ասել է պետության ղեկավարը ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքներով անցկացված խորհրդակցության ժամանակ։