News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը


Սյունիքի մարզի Քարահունջ համայնքում սողանքների ակտիվացումը լուրջ մտահոգություն է առաջացրել բնակիչների շրջանում։

Վերջին տարիներին նկատվել են հողի շարժեր, թեքված ծառեր, պատերին առաջացած ճաքեր և փլուզման վտանգ ունեցող հատվածներ, ինչը լրջորեն վտանգում է մարդկանց անվտանգությունն ու գույքը։

Բնակիչները վախեցած են. նրանց խոսքով՝գիշերները չեն քնում, իսկ ցերեկները լարվածությամբ հետևում են, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում հողի շերտում։Որոշ բնակելի տներ արդեն նկատելիորեն վնասվել են, իսկ մի քանիսը դարձել անբնակ։

Բնակիչները բազմաթիվ անգամ դիմել են համայնքի և մարզի պատասխանատուներին, սակայն ասում են՝պատասխանները մշուշոտ են, իսկ իրական օգնություն առայժմ չկա։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը խոստացել է դիմել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։Սակայն բնակիչները հստակ գործողություններ են պահանջում՝մինչ վտանգն անշրջելի հետևանքներ չի թողել։

Մանրամասը` տեսանյութում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ