News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

Կինոն արվեստի ամենապահանջված և գեղեցիկ տեսակներից է։ Այն յուրաքանչյուրիս հնարավորություն է տալիս զգալ բազմազան հույզեր, ուսումնասիրել և հասկանալ շրջապատող իրականությունը, ինչպես նաև ընդլայնել մտահորիզոնը և խոսել համամարդկային լեզվով։ Այդ պատճառով Viva-ն իր հիմնադրման օրվանից կանգնած է տարբեր կինոնախաձեռնությունների և կինոհարթակների կողքին։ Ընկերությունն այս տարի աջակցել է երկու կարևոր կինոնախագծերի՝ հայկական ամենահեղինակավոր կինոփառատոնին՝ «Ոսկե ծիրան»-ին, ինչպես նաև «Kinodaran»-ի մասնակցությանը Կաննի միջազգային կինոփառատոնի կինոշուկային։

 

«Այս նախագծերից յուրաքանչյուրն կարևոր նշանակություն ունի և յուրովի է նպաստում հայկական կինոարդյունաբերության զարգացմանը: Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը դարձել է մեր երկրում ստեղծագործական հանդիպումների, գաղափարների փոխանակման և նոր ֆիլմերի ներկայացման կարևոր հարթակ, որը Հայաստանը դարձնում է միջազգային համագործակցության և մշակութային փոխանակման կարևոր վայր։ 

Ինչ վերաբերում է «Kinodaran»-ին, Viva-ի աջակցությունն այս նախագծին նախ և առաջ պայմանավորված է հայկական կինոբովանդակության տարածման, Հայաստանի և արտերկրի շուկաներում հայկական բովանդակության առաջխաղացման անհրաժեշտության գիտակցումով։ Ապահովելով նախագծի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները՝ Viva-ի նպատակն է նպաստել հայկական կինոարտադրանքի մոնետիզացմանը նաև երկրի սահմաններից դուրս։ Հուսով ենք՝ Կաննի կինոփառատոնին «Kinodaran»-ի մասնակցությունը կբարձրացնի հայկական կինոյի նկատմամբ հետաքրքրությունը և կօգնի իր արժանի տեղը գտնել կինոյի համաշխարհային քարտեզի վրա։ Մեր ընկերությունը հպարտ է մաս կազմել այս նախաձեռնություններին», - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Viva-ն  «Ոսկե ծիրանի»  գլխավոր գործընկերությունը ստանձնում է արդեն 14-րդ անգամ, իսկ «Kinodaran»-ը Կաննի կինոփառատոնի կինոշուկային մասնակցում էր առաջին անգամ։ 

Կաննի կինոփառատոնի կինոշուկային ընկերության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել միջազգային ավելի քան 70 ընկերությունների ու ոլորտի ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել են «Kinodaran»-ի սեփական արտադրության ֆիլմերն ու սերիալներն արտահանելու հնարավորությունները։ 

Հիշեցնենք, որ «Kinodaran»-ի հարուստ բովանդակությունն առանց բաժանորդագրության վճարի հասանելի է բացառապես Viva-ի բաժանորդներին։ «START+» կանխավճարային, «UNLIM», «X», «Y» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները «Kinodaran»-ից կարող են օգտվել առանց բաժանորդագրության վճարի և առանց ինտերնետ փաթեթի մեգաբայթները սպառելու: 

1.jpg (31 KB)

2.jpg (12 KB)

5.jpg (25 KB)

19.jpg (103 KB)

Marche du film.jpg (69 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան վերադարձել է Կաննի միջազգային կինոփառատոնից՝ զգալի հաջողություններով
Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան վերադարձել է Կաննի միջազգային...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ շրջանակում կինո և տեսաֆիլմերի արտադրության մասին համաձայնագրին
Համաձայնագրի կողմեր կհանդիսանան ԵՏՀ անդամ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի...
«Ակն ընդ Ականը» դատապարտում է Կինոյի օրենքի փոփոխությունները՝ այս իշխանության հետ լուծում չի տեսնում
Փոփոխություններով իշխանությունը ձեռք է բերելու ֆիլմերի գույքային ու հեղինակային իրավունքները և ազդելու է ֆիլմերի բովանդակության վրա...
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Սիսիանում
Կինոփառատոնի ընթացքում տեղի կունենա «Կինոդպրոց առանց սահմանների. Սյունիք» կրթական ծրագրի...
Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը
Այցի շրջանակում Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը...
«Օձի ապուր» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում
Սցենարի հեղինակներն են Րաֆֆի Մովսիսյանը և Զաքար Դեմիրճյանը, կոմպոզիտոր՝ Էմիլ...
Ամենաշատ