News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

Մալաթիա-Սեբաստիա և Սիլիկյան թաղամասերից փրկված արջերի ընտանիքն այժմ գտնվում է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) և հաջողությամբ անցնում է վերականգնման փուլը։ Այս մասին հայտնում են Վայրի կենդանիների փրկարար կենտրոնից:

։ Շատ դեպքերում կենդանիներին պահելու պատճառը սեփականատերերի կապվածությունն է և կենդանիներին մոտ պահելու ցանկությունը։ Սակայն, կենդանիների բարեկեցության մասնագիտական մոտեցումը հիմնված է այն սկզբունքի վրա, որ նրանց ֆիզիկական և հոգեբանական կարիքները պետք է գերակա լինեն ցանկացած այլ հարցից:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) մասնագետների թիմը ջանք չի խնայում՝ մեղմելու արջերի հոգեբանական սթրեսը և ստեղծելու առավելագույնս խաղաղ ու ապահով միջավայր։ Արջերի ընտանիքը դրական արդյունքներ է ցուցաբերում վերականգնողական թերապիայի շնորհիվ՝ աստիճանաբար հարմարվելով նոր պայմաններին։ Նրանց սննդակարգը խնամքով մշակված է՝ ապահովելով անհրաժեշտ սննդանյութերի հավասարակշռությունը՝ ֆիզիկական առողջության և ուժերի վերականգնման համար։

Այս տարվա մարտ ամսին FPWC-ի մասնագետների կողմից իրականացված փրկարարական աշխատանքների արդյունքում 4 գորշ արջերը տեղափոխվել են փրկարար կենտրոն։ Կենդանիները երկար տարիներ պահվել են Մալաթիա-Սեբաստիա և Սիլիկյան թաղամասերում գտնվող քաղաքացու սեփական տարածքում՝ բնակելի շենքերով, մանկապարտեզներով և դպրոցներով շրջապատված բակում։ Նախնական զննությամբ պարզվել է, որ կենդանիները գտնվում էին բավական անբարենպաստ պայմաններում՝ զրկված մասնագիտական խնամքից, համապատասխան սննդից և անհրաժեշտ կենսապայմաններից։ Մասնավորապես, արու արջը չափազանց ճարպակալած էր (մոտ 300 կգ), իսկ նրա ատամների մեծ մասը կոտրված էր ու վնասված։ Երկու էգերից մեկը ծնվել էր հենց նույն նեղ ու կեղտոտ վանդակում, որտեղ էլ ապրել էր իր ողջ կյանքում։ Կենդանիները պահվել են ինքնաշեն վանդակներում, որոնց անվտանգության պայմանները չէին բացառում փախուստի հնարավորությունը՝ ստեղծելով լուրջ վտանգ շրջակա բնակիչների համար։

Փրկությունից հետո Հայաստան է ժամանել բրիտանացի ատամնաբույժների մասնագիտացված խումբ, որը համագործակցելով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (International Animal Rescue – IAR) հետ՝ փրկարար կենտրոնում վիրահատության միջոցով բուժել է այս երկու գորշ արջերի ատամները։

Այս կարևորագույն աշխատանքը և կենդանիների շարունակական վերականգնումը պահանջում են զգալի ռեսուրսներ։ Հիմնադրամը կոչ է անում հանրությանը աջակցել այս առաքելությանը, քանի որ յուրաքանչյուր տեսակի ֆինանսական օգնություն թույլ կտա շարունակել մատուցել այն բարձրորակ խնամքը, որին արժանի են փրկված կենդանիները։

FPWC-ն հորդորում է քաղաքացիներին շարունակել զգոն լինել և անմիջապես հայտնել վայրի կենդանիների անօրինական պահման կամ վատ վերաբերմունքի դեպքերի մասին:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) առաջատար բնապահպանական կազմակերպություն է Հայաստանում: Հիմնադրամի կողմից և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության աջակցությամբ ստեղծված Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC) եզակի հաստատություն է, որն ապահովում է վտանգված և փրկված կենդանիների պահպանությունն ու խնամքը: Կենտրոնի հիմնման օրվանից մի քանի տասնյակ արջեր փրկվել և ապաստան են գտել այստեղ՝ ազատվելով ռեստորանների, բենզալցակայանների, ավտոկայանների և այլ մասնավոր անբարենպաստ պայմաններից: Կենտրոնում կենդանիներն ստանում են մասնագիտական խնամք, հատուկ մշակված սննդակարգ և անհրաժեշտ կենդանաբուժական օգնություն՝ ներառյալ ձմեռման նախապատրաստական աշխատանքները:

Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը (IAR) համաշխարհային ճանաչում ունեցող կառույց է, որը մասնագիտացած է վայրի կենդանիների փրկության և վերականգնման ոլորտում: Հայաստանում IAR-ը FPWC-ի ռազմավարական գործընկերն է՝ համատեղ իրականացնելով Արջերի փրկության ծրագիրը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհի ամենամեծ ցամաքային գիշատիչն ունի թափանցիկ մորթի և սև մաշկ
Սպիտակ արջերի մորթին իրականում սպիտակ չէ, ասում է Polar Bears International-ի հետազոտող Ալիս Մաքքոլը․․․
Հարավային Կորեայում մեկ տարվա ընթացքում փակվել է շների ֆերմաների 74 տոկոսը
Այսպիսով գերատեսչությունը նշում է, որ մեկ տարվա ընթացքում երկրում փակվել է ֆերմաների 74%-ը․․․
Հետազոտողները Հնդկաստանում փոքրիկ խեցգետնակերպերի նոր տեսակներ են հայտնաբերել
Այս խեցգետնակերպերը ջրի մեջ շարժվում են բավականին տարօրինակ ձևով՝ նրանք լողում են մեջքի վրա՝ ոտքերը որովայնի հետ միասին վեր բարձրացնելով...
Գաղթող կետերը շատ ավելի հեռու տարածքներ են հասնում, քան նախկինում ենթադրում էին
Երկրաբաշխությունը կենդանիների հետևման տվյալների հետ համատեղելով՝ հետազոտողները պարզել են, որ Երկրի կորությունը և սուզվելու վարքագիծը զգալիորեն մեծացնում են հաղթահարած ընդհանուր հեռավորությունը...
Դանիական կենդանաբանական այգին առաջարկել է տնային անասուններին տալ որպես սնունդ գիշատիչներին
Նշվում է, որ անասնաբույժները «զգուշորեն էվթանազիայի են ենթարկում կենդանիներին» և այնուհետև օգտագործում են որպես գիշատիչների սնունդ...
Փրկված արջեր, անտառների վերականգնում. Այսօր բնության պահպանության համաշխարհային օրն է
FPWC-ն շարունակում է Հայաստանի անտառների պաշտպանությունն ու վերականգնումը...
Ամենաշատ