
ԱՄՆ Տեխաս նահանգում վտանգավոր բեռ տեղափոխող գնացքը դուրս է եկել գծերից և հրդեհվել, հաղորդում է NBC 5-ը։
Վթարը տեղի է ունեցել Պալո Պինտո շրջանի Գորդոն փոքրիկ քաղաքում, որը գտնվում է Ֆորտ Ուորթից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա: Արդյունքում, ռելսերից տասնյակից ավելի ցիստեռն և բեռնատար վագոններ են դուրս եկել: Դրանցից մի քանիսը հրդեհվել են:
Բնակչության տարհանման մասին հայտարարություն չի արվել, սակայն իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին չմոտենալ միջադեպի վայրին։