News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։ Ն

իկոլ Փաշինյանն Իրակլի Կոբախիձեին շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունները հրապարակային ողջունելու համար։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների օրակարգի վերաբերյալ։

Փոխադարձաբար համաձայնվել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում հարավկովկասյան ամբողջ տարածաշրջանի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փորձագետը նշել է Վրաստանի տարածքով հայկական բեռների անցնելու դժվարությունների ծագման իրավական պատճառները
Մենք վիրավորվում ենք, որ գազով բեռնատարներին թույլ չեն տվել անցնել։ Բայց ինչո՞ւ նրանց թույլ չեն տվել անցնել։ Որովհետև մարդիկ խախտում են տեղափոխման կանոնները, տեղափոխում են բեռներ այնպիսի տրանսպորտային միջոցներով, որոնք չեն համապատասխանում պահանջներին, կամ ուղարկում են վարորդի, որն իրավունք չունի վտանգավոր բեռներ տեղափոխել...
Վրաստանն ու Հայաստանը կիրառել են անօրինական ներգաղթի դեմ պայքարի շուրջ համաձայնագիրը
Համաձայնագիրն արդեն ուժի մեջ է մտել...
Իրակլի Կոբախիձեն ՀՀ նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՄԱԿ-ի համաժողովի շրջանակներում հանդիպել է Հայաստանի նախագահ Վահան Խաչատուրյանի հետ․․․
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի ՆԳՆ ենթակա ծառայություններում հանդիպումներ է ունեցել
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ երկօրյա աշխատանքային...
«Հրապարակ». Վրացիները մերժել են Պապոյանին
Փաստ է, որ այս իշխանությունը ոչ միայն թուրք-ադրբեջանական, իրանական ու ռուսական իշխանությունների հետ չի...
Մեծ շուքով բացվել է Վահան Տերյանի վերականգնված տուն-թանգարանը
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր ելույթում փաստեց, որ Վահան Տերյանի...
Ամենաշատ