News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը


Օգոստոսի 10-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած «Նավասարդ» հայ–իրանական մշակութային–խոհանոցային փառատոնը։ Այն անցկացվում է արդեն չորրորդ տարին՝ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ։ Փառատոնը իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակութային կենտրոնի և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ։

Այս տարվա միջոցառումն ընդգրկում էր մշակութային, գեղարվեստական և խոհարարական տարրերի լայն ծրագիր։ Իրանական կողմը ներկայացել էր 32 տաղավարով, որտեղ ցուցադրված էին ինչպես ավանդական ուտեստներ, այնպես էլ հյուսիսային և հարավային Իրանի մշակութային ձեռագործ աշխատանքներ, խմիչքներ և այլ արտադրանք։

Սիսիանի համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը իր բացման խոսքում շեշտել է, որ փառատոնի մասնակիցների աճը վկայում է հետաքրքրության մեծացման մասին․

«Մասնակիցների տարեցտարի աճող թիվը լավագույն փաստն է, որ փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, ինչը խթան կհանդիսանա երկու բարեկամ ժողովուրդների ամուր մերձեցմանը»։

Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադին ընդգծել է նման միջոցառումների կարևորությունը ոչ միայն մշակութային, այլև քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խորացման գործում․

«Նման փառատոների անցկացումը կարող է նպաստել մշակութային հարաբերությունների ամրապնդմանը և Իրանի և Հայաստանի երկու բարի ազգերի միջև ավելի շատ բարեկամության ստեղծմանը։ Մշակույթն ու քաղաքակրթությունը նպաստում և նախապատրաստում են երկու ազգերին, ինչը նպաստում է քաղաքական հարաբերությունների աճին, ինչպես նաև տնտեսական հարաբերություններին։ Յուրաքանչյուր երկիր, որտեղ զարգանում են մշակութային և գեղարվեստական հարաբերությունները երկու երկրների միջև, բնականաբար, կզարգացնի նաև իր տնտեսական և քաղաքական հարաբերությունները»։

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը համոզված է, որ փառատոնն արդեն դարձել է երկկողմ ջերմ հարաբերությունների խորհրդանիշ․

«Այս փառատոնի՝ արդեն չորս տարի անցկացումը ցույց է տալիս մեր երկու երկրների ջերմ ու խաղաղ հարաբերությունները։ Ամեն տարի էլ ավելի ճոխ ու մարդաշատ է անցնում միջոցառումը, և դա պատահական չէ, այլ գալիս է մեր հազարամյակների պատմությունից։ Այն ժամանակ ո’չ Արմուտքը գոյություն ուներ, ո’չ Արևմտյան երկրները»։

Փառատոնի առանցքային միջոցառումներից է խոհարարական մրցույթը, որը ներառում է երեք անվանակարգ՝ «Լավագույն համ», «Լավագույն ուտեստ» և «Լավագույն մտահղացում»։ Մրցույթին մասնակցում են տաղավարների ներկայացուցիչները, որոնք ազատ են պատրաստել ինչպես ազգային, այնպես էլ հեղինակային ուտեստներ։

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը մասնավորապես ընդգծել է խոհարարների միջև փորձի փոխանակման նշանակությունը․

«Սա ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս մեր և իրանցի խոհարարներին շփվելու, փոխանակվելու մտքերով, նաև ինչ-որ մի կերպ հարաբերվելու համար, որովհետև դա շատ կարևոր է․ խոհարարական աշխարհում շփումները մեծ դեր ունեն։ Եվ մեր հիմնական նպատակներից է նաև խոհարարության զարգացումը այս միջոցառման միջոցով»։

Կազմակերպիչների խոսքով, առաջիկայում նախատեսվում է «Նավասարդ» փառատոնը դարձնել երկօրյա, ինչը հնարավորություն կտա հարստացնել միջոցառման ծրագիրը և ապահովել ավելի լայն մասնակիցների ու այցելուների ներգրավվածություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի նախագահի այցը Հայաստան երկու չափում ուներ. ռուսաստանցի քաղաքագետ
Փեզեշքիանի այցը նպատակ ուներ հաղթահարել բացասական արտահոսքերը և ուրվագծել համագործակցության նոր հորիզոններ, դրանց թվում՝ Արաքս գետի երկայնքով երկկողմ կապերի հետագա ամրապնդումը»,- նշել է փորձագետը...
Ադրբեջանի հետ ստորագրված հռչակագրի ֆոնին Հայաստանն ամրապնդում Է Իրանի հետ հարաբերությունները․ Bloomberg
Չնայած այն հանգամանքին, որ Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի տեքստը պայմանագրի իրավական ուժ չունի, այն պարտավորեցնում է երկու կողմերին ճանաչել միմյանց ինքնիշխանությունն ու սահմանները...
Փորձագետը նշել է Իրանի նախագահի Հայաստան այցի գլխավոր նպատակը
Իրանը հիանալի հասկանում է, որ ճանապարհն իրականում Հայաստանը չի վերահսկելու, քանի որ Հայաստանի տարածքում հայկական կողմից դա լավագույն դեպքում միջնորդավորված բնույթ կունենա։ Իրանի դիրքորոշումը Սյունիքի հարցում ավելի հայամետ է, քան պաշտոնական Երևանի դիրքորոշումը, քանի որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են գնալ զիջումների»,- ընդգծել է Իգիթյանը...
Հայաստանի եւ Իրանի նախագահներն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
Կողմերը ընդգծել են, որ կայուն և տևական խաղաղության հաստատումը, առևտրային ուղիների ստեղծումը...
Միրզոյանը և Արաղչին քննարկել են «Թրամփի երթուղին»
Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին կարևորել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման համատեքստում...
Երևանում Իրանի և Հայաստանի արտգործնախարարների միջև բանակցություններ են տեղի ունեցել
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ՝ ընդգծելով տրանսպորտի, առևտրի և մշակութային կապերի ոլորտներում համատեղ համագործակցության ամրապնդման կարևորությունը...
Ամենաշատ