
Այսօր՝ օգոստոսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Էդգար Մ.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավոմեքենայով Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 27-ամյա Արամ Մ.-ին: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Վարորդը փախուստի չի դիմել: Վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: