ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Ալեքսանդր Ադաբաշյանին շնորհավորել է 80-ամյա հոբելյանի կապակցությամբ։
«Դուք Ձեզ նվիրել եք կինոարվեստին, ճանաչման եք հասել դերասանական և ռեժիսորական ասպարեզում, վառ կերպով դրսևորել Ձեզ որպես ականավոր կինոդրամատուրգ և սցենարիստ։ Ձեր ստեղծագործական նախագծերն անփոփոխ կերպով առանձնանում են մտահղացման ինքնատիպությամբ և իսկական վարպետի ճանաչելի ձեռագրով։ Այս անկասկած մասնագիտական հաջողության հետևում կանգնած են տարիների ստեղծարար աշխատանքը, մեծ ու հարուստ տաղանդը, հավատը սեփական ուժերի և կոչման նկատմամբ»,- նշվում է Պուտինի շնորհավորական ուղերձում։