News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 12
Տեսնել լրահոսը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում հասարակական վայր հանդիսացող՝ Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցում՝ «Տապան» մարկետի մոտ, Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Դավիթ Է․-ն, գտնվելով ակնհայտ ոչ սթափ վիճակում, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Վայոց ձորի մարզի բնակիչ 37-ամյա Դավիթ Մ․-ի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, բռունցքներով հարվածներ է հասցրել նրա դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դավիթ Է․-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ Դավիթ Մ․-ն տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։

Տպել
Ամենաշատ