News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 12
Տեսնել լրահոսը

Ես խորապես հուզված էի՝ տեսնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմական համաձայնագրի ստորագրումը Վաշինգտոնում՝ Թրամփի հովանու ներքո։ Այս մասին սոցցանցերում գրել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։

«Մեծ ձեռքբերում է, նախագահ Թրամփ։ Շնորհակալություն Ձեզ Ձեր առաջնորդության և ամբողջ աշխարհում խաղաղության հասնելու գործին բուռն նվիրվածության համար։ Ես հույս ունեմ և աղոթում եմ, որ Ձեր ղեկավարությամբ մենք ականատես կլինենք բազմաթիվ այլ պատմական ձեռքբերումների ամբողջ աշխարհում, և առաջին հերթին՝ Գազայում ՀԱՄԱՍ-ի ձեռքով դժոխքում հայտնված մեր պատանդների շուտափույթ վերադարձին։

Շնորհավորում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին։ Թող նրանք ապրեն խաղաղության, անվտանգության և բարգավաճման մեջ»,- նշել է Հերցոգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ