News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 12
Տեսնել լրահոսը

Ըստ CNN-ի, Պենտագոնը փոփոխություններ է կատարել իր քաղաքականության մեջ, որոնք գերատեսչությանն իրավունք են տալիս Ուկրաինայի համար նախատեսված զենքը վերադարձնել ԱՄՆ-ի պահեստներ։ Սա կարող է հանգեցնել նրան, որ Կիևին օգնության համար նախկինում հատկացված միլիարդավոր դոլարները վերաուղղվեն հենց ԱՄՆ-ի զենքի կրճատվող պաշարները համալրելուն։

Նոր դրույթները նաև ուղղակիորեն առնչվում են Ուկրաինայի անվտանգությանն աջակցելու նախաձեռնությանը, հայտնում է DW-ն։ Սա ԱՄՆ Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի շրջանակում Կիևը 2016 թվականից զենք է ստանում անմիջապես ամերիկյան արտադրողներից, ինչի շնորհիվ Պենտագոնը ստիպված չի լինում նման զենք հատկացնել սեփական պաշարներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ