News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 12
Տեսնել լրահոսը

Թվային հաղորդակցության ոլորտի մասնագետները պարզել են, թե ինչու են ժամանակակից դեռահասներն ավելի ու ավելի հազվադեպ պատասխանում ձայնային զանգերին՝ նախընտրելով նամակագրությունը։ Պարզվել է, որ սա ոչ թե պարզապես տարիքային քմահաճույք է, այլ թվային շփման նոր նորմ, որն արտացոլում է սոցիալական սովորությունների և հուզական ռազմավարությունների փոփոխություն։ Այս մասին հայտնում է The Conversation պորտալը։

Չնայած դեռահասների ձեռքում սմարթֆոնների մշտական առկայությանը՝ ձայնային զանգերն այլևս նրանց համար հաղորդակցման հիմնական միջոց չեն։ Դրանք ընկալվում են որպես անհարմարավետ և պարտադրող. կենդանի խոսակցությունը պահանջում է անհապաղ արձագանք, մինչդեռ հաղորդագրությունները թույլ են տալիս վերահսկել բովանդակությունը, պատասխանի ժամանակը և ներգրավվածության աստիճանը։

Հետազոտության հեղինակները նշում են, որ դեռահասները ձգտում են կառավարել իրենց ժամանակը, հույզերը և հասանելիության մակարդակը։ Զանգին չպատասխանելն ավելի ու ավելի հաճախ դիտարկվում է որպես անձնական սահմանները պաշտպանելու և մշտական թվային հասանելիության պայմաններում սթրեսի մակարդակը նվազեցնելու միջոց։

Փորձագետներն ընդգծում են, որ լռությունը կամ պատասխանի ուշացումն այլևս անքաղաքավարության դրսևորում չի համարվում։ Ընդհակառակը, դրանք դառնում են նոր «թվային քաղաքավարության» մաս, որտեղ կարևոր են համաձայնությունը, սպասումը և ուրիշի տարածքի նկատմամբ հարգանքը։

Ըստ նրանց, դեռահասների՝ զանգերին չպատասխանելը ոչ թե սոցիալական հմտությունների կորուստ է արտացոլում, այլ շփման այլ մշակույթի ձևավորում՝ ավելի գիտակցված և հուզական հարմարավետությանն ուղղված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ