News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 12
Տեսնել լրահոսը

Հյուսիսատլանտյան դաշինքը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, սոցիալական ցանցերում գրել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Էլիսոն Հարթը։

«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում արձանագրված առաջընթացը և շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղության հասնելու գործում ունեցած ներդրման համար»,- նշել է նա։

Ըստ նրա՝ դա նշանակալի քայլ է հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչպես նաև «քայլ է տարածաշրջանային անվտանգության համար որպես ամբողջություն»։

Նշենք, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի առաջնորդները կատարում են իմ բոլոր պահանջները. Թրամփ
Ըստ Թրամփի՝ ԱՄՆ դիրքորոշման վերաբերյալ դրական արձագանքներ նա լսել է նաև Կատարից, Սաուդյան Արաբիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և այլ երկրներից...
Զախարովան Բաքվի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վերաբերյալ հարցը փոխադրել է տարածաշրջանի երկրների վրա, այդ թվում՝ Հայաստանի
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր անդրադարձել է Հայաստանին․․․
ՆԱՏՕ-ն հետախուզական ինքնաթիռներ է ուղարկում Լիտվա
ՆԱՏՕ-ի կողմից մի քանի հետախուզական ինքնաթիռներ են ուղարկվել Լիտվայի օդային տարածք․․․
Polsat. Եթե ՆԱՏՕ-ն փլուզվի, Եվրոպային անհրաժեշտ կլինի նոր անվտանգության պայմանագիր
Հնարավոր է, որ ՆԱՏՕ-ն փլուզվի [քանի որ] ԵՄ-ում ներքին համաձայնություն չկա, և այդ դեպքում Եվրոպան կբախվի...
ՆԱՏՕ-ն կշարունակի ՌԴ-ին որպես սպառնալիք դիտարկել նույնիսկ պատերազմի ավարտից հետո
ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կդիտարկի որպես սպառնալիք․․․
Կիևին Patriot-ների մատակարարման հարցով ՆԱՏՕ-ի նիստը կարող է տեղի ունենալ հուլիսի 23-ին․ Reuters
ՆԱՏՕ-ն հուլիսի 23-ին՝ չորեքշաբթի օրը, կանցկացնի Patriot զենիթահրթիռային համալիրներ ունեցող երկրների հանդիպում․․․
Ամենաշատ