
Չկա այդպիսի բանակցություն, որտեղ մենք Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների թեման չենք բարձրացնում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, հայաստանյան լրագրողների հարցերն պատասխանելու ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ թեմա քննարկվել և բարձրացվել է բարձրագույն մակարդակում: Հիմա ես այլ մանրամասների մեջ չեմ մտնի: Եվ, հաշվի առնելով նաև նախորդ շրջանի իմ փորձը՝ այդ քննարկումների արդյունքի մասին էլ ձեռնապահ կմնամ որևէ բան ասել: Քանի որ, ցավոք, դեռ արդյունք չկա, տեղի չի ունեցել այն՝ ինչ սպասում ենք, մենք պետք է ընկալենք, որ արդյունք չկա: Իսկ բարձրագույն մակարդում այդ հարցերը բարձրացրել ենք, բարձրացնում ենք և կշարունակենք բարձրացնել»,-ասել է նա։
Փաշինյանը նշեց, որ գերիների հարցում տարբերակում չեն դնում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուսների հարցում: