News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 12
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ չի պատասխանում՝ տեխնիկապես ինչպես է իրականացվելու Ադրբեջանի հիմնական մասի ուղեւորափոխադրումը դեպի Նախիջեւան եւ արդյոք հայ սահմանապահները հասանելիություն կունենան ադրբեջանցիների տվյալներին, թե ոչ։

«Ես այս հարցին կպատասխանեմ՝ մեջբերելով հռչակագրի 3–րդ կետը։ «Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»,– ասվում է հռչակագրում։ Այսինքն մենք այս փուլում չենք մտել դետալների մեջ, իսկ գլոբալ հարցերը համաձայնեցրել ենք եւ ստորագրել։ Ինչպիսին էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության, սահմանային անքակտելիության սկզբունքների շրջանում եւ գործեն փոխադարձության հիման վրա։ Տարընթերցումների տեղ չկա պարզապես»,– ասաց Փաշինյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ