News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 12
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական բանկը և Շվեյցարական զարգացման կազմակերպությունը՝ Helvetas-ը, միացել են Power Consulting Days (PCD) ծրագրին, որը ներդրումների վերաբերյալ սեմինարների, գործնական մասնագիտական երեք միջացառումների շարք է և կմեկնարկի այս տարվա սեպտեմբերին: Ծրագիրն իրականացնում են BDO Armenia-ն և Orion Worldwide Innovations՝ բիզնեսներին կապիտալի շուկայի, մասնավոր բաժնեմասնակցության ոլորտի և նորարարությունների վերաբերյալ կարևոր գիտելիքներ և պրակտիկ հմտություններ տրամադրելու նպատակով: 

PCD-ն ընկերությունների և անհատների համար է, որին կարող են մասնակցել գլխավոր տնօրեններ, ֆինանսական տնօրեններ, ստարտափների հիմնադիրներ, կառավարության ներկայացուցիչներ, ֆոնդերի կառավարիչներ, ընտանեկան գրասենյակների խորհրդատուներ, ներդրումների կառավարիչներ, մասնավոր ներդրողներ, հրեշտակ ներդրողներ և այլն: 

PCD խորհրդատվական օրերի ընթացքում մասնակիցները կստանան ներդրումների և այլ ուղղություններով անհրաժեշտ գիտելիք հայաստանյան և համաշխարհային առաջատար մասնագետներից, կլսեն հաջողության պատմություններ։ 3 մոդուլների ընթացքում նրանք կծանոթանան նաև տնտեսության ընթացիկ վիճակի ցուցանիշներին, ներդրումների հետ առնչվող Հայաստանի օրենսդրական դաշտին և վերջին փոփոխություններին։ 

Հայաստանի Կենտրոնական բանկը ծրագրին միացել է որպես Կազմակերպչական գործընկեր. որպես Հայաստանում գների և ֆինանսական կայունության երաշխավոր, Հայաստանի Հանրապետության  Կենտրոնական բանկն իր առջև դրված նպատակներն ու առաքելությունն իրականացնելու գործում կարևորում է կապիտալի շուկայի զարգացումը և ավանդական գործիքներին զուգահեռ, այլընտրանքային ներդրումային գործիքների խթանումը:

Helvetas-ը Power Consulting Days ծրագրին միացել է որպես Գլխավոր գործընկեր: Helvetas-ը Շվեյցարիայում հիմնված անկախ զարգացման կազմակերպություն է՝ գործընկեր կազմակերպություններով Գերմանիայում և Միացյալ Նահանգներում: 

Power Consulting Days-ի հետ համագործակցությունն իրականացվում է Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող RECONOMY ծրագրի շրջանակում: RECONOMY-ն ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրներում։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է PCD ծրագրի պաշտոնական կայքում լրացնել հայտը և գրանցվել: 

BDO Armenia-ն և Orion Worldwide Innovations-ն այս ռազմավարական խորհրդատվական և կրթական ծրագիրն իրականացնում են՝ Հայաստանի տնտեսության աճը խթանելու համար: Մասնակիցները կունենան նաև փորձագետների հետ կապեր հաստատելու և խորհրդակցելու գործնական հնարավորություններ:  

Բի-Դի-Օ Արմենիա-ն, Բի-Դի-Օ Ըքքաունթինգը, Թաքս ընդ Լիգըլը և Բի-Դի-Օ Ըդվայզորին հանդիսանում են աշխարհում խոշորագույն աուդիտորական, հարկային և խորհրդատվական միջազգային ցանցերից մեկի՝ ԲիԴիՕ-ի անդամ։ Հիմնադրված լինելով 1963 թվականին՝ ԲիԴիՕ-ն Հայաստան մուտք է գործել 2010թ. և կարճ ժամանակում, իր շուրջը համախմբելով պրոֆեսիոնալ մասնագիտական թիմ, հաջողությամբ ընդլայնել է տրամադրվող ծառայությունների ցանկն՝ ապահովելով առաջատար դիրքերից մեկը հայաստանյան շուկայում:

Orion Worldwide Innovationsստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիացի ինժեներները սովորեցնում են դրոններին թռչել օդատարներում
Նրանց նպատակն է քվադրոկոպտերներին սովորեցնել վստահորեն կողմնորոշվել ընդամենը 35 սանտիմետր տրամագծով օդային խողովակներով․․․
Բրոնզե մեդալ` Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայից
ՀՀ դպրոցականԱրամ Ամիրխանյանը բրոնզե մեդալ է նվաճել Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայում...
Չինաստանը հիվանդություններ տարածող մոծակներին հետևելու խելացի համակարգ է ստեղծել․ Xinhua
Նրա խոսքով՝ ստացված տեխնոլոգիան զգալիորեն տարբերվում է ավանդական թակարդների և մոծակների դեմ ցանցերի միջոցով իրականացվող «ձեռքով» մոնիթորինգից․․․
Ֆասթ Շիֆթը Sevan Startup Summit-ին ներկայացրել է իր նոր պրոդուկտները
Ի դեպ, Ֆասթ Շիֆթ էլեկտրոնային դրամապանակով POPUTI հավելվածով Հայաստանում ցանկացած ուղղությամբ երթ պատվիրելիս՝ օգտատերերը կարող են 50%-ը քեշբեք ստանալ POPUTI-ի հաշվին...
Թրամփը Intel-ի գործադիր տնօրենին մեղադրել է Չինաստանի հետ կապեր ունենալու մեջ և կոչ է արել անհապաղ հրաժարական տալ
Լիպ-Բու Թանը մարտին նշանակվել է Intel-ի նոր գործադիր տնօրեն՝ տեխնոլոգիական հսկային ճգնաժամից դուրս բերելու առաջադրանքով...
Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է...
Ամենաշատ