News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 12
Տեսնել լրահոսը

Կառավարությունը մտադիր է վաճառել «Վիվա Արմենիա» ընկերությունում իր ունեցած 20 տոկոս բաժնետոմսերը։ «Վիվա Արմենիա»-ի բաժնետեր «Ֆեդիլքո գրուպ լիմիթեդ» կիպրական ընկերությունը Կառավարությանն առաջարկել է կնքել օպցիոն պայմանագիր, որին գործադիրը մտադիր է համաձայնություն տալ։ Համապատասխան որոշումը կկայացվի Կառավարության վաղվա նիստում։

Ըստ պայմանագրի՝ Կառավարությունն ընկերությունում իր 20 տոկոսը վաճառելու դեպքում ստանալու է 50 միլիոն դոլար։

Հատկանշական է, որ որոշման վերաբերյալ մտահոգություններ են ներկայացրել Ֆինանսների եւ Արդարադատության նախարարությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ