News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 12
Տեսնել լրահոսը

2024-2025 թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն:

Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:

Միաժամանակ, միջնորդագրեր են ներկայացվել լիազոր մարմնին՝ նշված բուժաշխատողների մասնագիտական գործունեության կասեցման, ինչպես նաև՝ վերջիններիս տրված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերն ուժը կորցրած ճանաչելու հարցերը քննության առնելու նպատակով։

Տեսչական մարմինն օրենսդրությամբ վերապահված իր լիազորությունների շրջանակներում իրականացվող վերահսկողության ընթացում հետամուտ է լինելու բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի կեղծման դեպքերի հետագա բացահայտմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարապետյանների ընտանիքը «ՀԷՑ»-ի սեփականազրկման գործով ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ
2025 թվականի օգոստոսի 11-ին Սամվել Կարապետյանն ու իր ընտանիքը պաշտոնապես միջազգային արբիտրաժային վարույթ են նախաձեռնել...
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն
Օգոստոսի 12-ին, ժամը 11։59-ին...
Չեռնոգորիան Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել անտառային հրդեհների պատճառով
Չեռնոգորիան բախվել է տարերային աղետի, որը կարող է դառնալ նրա պատմության ամենամեծերից մեկը․․․
Հանկարծամահ եղած զինծառայողի մայրը տարիներ առաջ էր մահացել. Վահեի դաստիարակությամբ հայրը միայնակ էր զբաղվում
Նախօերին ՊՆ N զորամասում հանկարծամահ եղած զինծառայող Վահե Զաքարյանն...
Մեթադոն իրացնողը ձերբակալվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները...
Իսպանիան անտառային հրդեհների հարցով հատուկ հանձնաժողովի նիստ է գումարել
Երեկ Մադրիդի մոտակայքում ամենախոշոր հրդեհներից է բռնկվել․․․
Ամենաշատ