News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 12
Տեսնել լրահոսը

Քեմբրիջում կայացած վաճառքում ընդամենը 150 ֆունտ ստեռլինգով ինչ-որ մեկը գնել է լոնդոնյան ավտոտնակում պահվող մոռացված ջրաներկ նկար։ Այն ժամանակ ոչ ոք չէր էլ կասկածում, որ դա Սալվադոր Դալիի բնօրինակն է։ Այժմ Vecchio Sultano («Ծեր սուլթան», 1966) անունով աշխատանքը ներկայացվել է Cheffins աճուրդին և կարող է բերել մինչև 30 000 ֆունտ ստեռլինգ (մոտ 34 700 եվրո), գրում է Euronews-ը։

Նկարում պատկերված է վեհաշուք սուլթան՝ թանկարժեք քարերով զարդարված շքեղ չալմայով. կերպար, որը ոգեշնչված է «Հազար ու մի գիշերվա» արևելյան գեղագիտությամբ։ 15x11 դյույմ չափի ջրաներկ նկարն արված է ֆլոմաստերով և ջրաներկով. ոչ մի ընդհանուր բան Դալիի սովորական «հալվող ժամացույցների» կամ սյուրռեալիստական անապատների հետ։ Այնուամենայնիվ, դա նա է. բնօրինակ լինելը հաստատել է միջազգային փորձագետ Նիկոլաս Դեշարնը։

Ինչպես պարզվել է, նկարի պատմությունը սկսվել է 1963 թվականին։ Իտալացի մեկենասներ Ջուզեպպե և Մառա Ալբարետտոները Դալիին հանձնարարել էին Աստվածաշնչի համար նկարազարդումներ ստեղծել։

Սակայն, լինելով Դալի, նա որոշեց գնալ ավելի... արևելյան ճանապարհով։ Հմայված մավրիտանական մշակույթով (և համոզված լինելով, որ ինքն էլ այնտեղից է սերում)՝ նկարիչը ոգեշնչվել է արաբական հեքիաթներից։ Արդյունքում նա մտահղացել է «Հազար ու մի գիշերվա» մոտիվներով 500 աշխատանքից բաղկացած շարք, սակայն ավարտել է դրանցից միայն մոտ 100-ը։

Այս աշխատանքների կեսը փոխանցվել է Rizzoli հրատարակչությանը, որտեղ և մնացել է այնքան ժամանակ, մինչև կորել կամ վնասվել է։ Եվ ահա, տասնամյակներ անց, դրանցից մեկը՝ «Ծեր սուլթանը», անսպասելիորեն հայտնվել է 2023 թվականին, երբ Քեմբրիջի մի հնահավաք վաճառքի ժամանակ այլ իրերի մեջ պատահաբար գտել է այն։ Երբեմն հեքիաթները վերադառնում են, հատկապես, եթե դրանք Դալիի հեքիաթներն են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ