News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 21
Տեսնել լրահոսը


Այն մարդիկ, որոնք գալիս, ասում են՝ մենք չակնկալիքների շարժում ենք անում, դա ուղիղ տանում է դեպի չպետություն, չինքիշխանություն, չանկախություն, չքաղաքացիություն։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նրանք ուզում են, որ ՀՀ-ում մարդիկ Երեւան քաղաքի կենտրոնի սրճարանում նստած երազեն Կարսի մասին, եւ այդպիսով կորցնեն Երեւանը: Ստեղ է իրական եւ պատմական Հայաստանների տարբերությունը: Նրանք ուզում են, որ մարդիկ իրական Կապանում նստած երազեն Զանգելանի կամ իրենք են ասում Սանասարի մասին եւ դրանով կորցնեն իրական Կապանը: Սա է կոնցեպտուալ բանավեճը:

Իրական Հայաստանը ապագայի մասին է: Երբ ասում ենք՝ ապագա կա, այ սա է այդ ապագան»,-ասաց Փաշինյանը ցույց տալով իր ձեռքի մեծ թղթե քարտեզը:

«Այս իրական Հայաստանը կոնկրետ է, գիտենք իր սահմանը, իր անվտանգությունն էլ ապահովում ենք ոչ թե առավոտից երեկո սրա-նրա ոտքերի տակ ընկնելով, թե եկեք մեր անվտանգությունն ապահովեք, այլ ապահովում ենք մեր լեգիտիմ դիրքի վրա կանգնելով»,- ընդծեց Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է
Հիշեցնենք, որ կրակոցների դեպքից առաջ Ասիլյանին հեռացրել էին իշխող ՔՊ-ից...
«Հրապարակ». Լուլուն ու Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ
Մեզ պատմեցին, որ Լուսինե Բադալյանը թիրախավորել է իր երկու թիմակիցներին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանին...
«Ժողովուրդ». 5 մլն 470 հազար դրամ հուշանվերների համար. ինչո՞ւ են ԱԺ-ում նախապես նվերներ գնում եւ պահեստավորում
Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Ազգային ժողովի գնումները, նկատեց՝ պաշտոնական...
«Ժողովուրդ». Աշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. ինչի՞ց սկավեց շուկան օտարելու գործընթացը
2024 թվականի մարտին նախորդ դարից ստեղծված Կոմիտասի շուկայի աշխատակիցներին հայտնեցին գույժը․ պետք...
Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը. Բագրատ Սրբազանի կոչը
Մենք անցել ենք վերակազմավորման և ինտենսիվ հանդիպումների շրջանը...
Ինչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվար հարց. Վահե Հովհաննիսյան
Իսկ քաղաքական և հանրային նոր վերնախավերի խնդիրն է` Հայաստանի հետպատերազմական զարգացման իրական ծրագիր և իրական բովանդակություն...
Ամենաշատ