News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Զիջումների մասին խոսակցությունը համարում եմ կատարելապես անընդունելի: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետեւ եթե վերարտադրվում է ՀՀ պետական սահման, ոչ թե ստեղծվում է, այլ վերարտադրվում է դե յուրե գոյություն ունեցող սահմանը, դա զիջում անվանելը տրամաբանական չէ; Ես դա կանվանեի հաջողություն, որովհետեւ Հայաստանը իր պատմության մեջ առաջին անգամ ինքնուրույն, բանակցային եղանակով վերարտադրում է սահման եւ դնում է ՀՀ ինքնիշխանության, անկախության հետագա զարգացման համար կարեւորագույն անկյունաքար»,-ասաց նա:

Փաշինյանը նորից հիշեցրեց Ալմա-Աթայի հռչակագիրը, որով ըստ նրա, Հայաստանի սահմանները Խորհրդային Հայաստանի վարչական սահմաններն են. «1991-ին դե յուրե գոյություն են ունեցել Հայկական ԽՍՀ-ի եւ Ադրբեջանական ԽՍՀ-ի միջեւ սահմաններ, եւ մենք այսօր աշխատել ենք, բարձրացրել ենք  այդ սահմանի գոյության բոլոր դե յուրե հիմքերը, համոզվել ենք, որ մենք գիտենք, թե ՀՀ իրավական սահմանը որտեղով է անցնում, եւ վերարտադրել ենք այդ սահմանը գետնի վրա՝ որդեգրելով «սահմանը անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը: Այս գործընթացի արդյունքում Հայաստանի տարածքի որեւէ միլիմետր չի թողնվել ուրիշին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ սահմանազատման գործընթացից առաջ կառավարությունում տեղի են ունեցել տասնյակ քննարկումներ. «Ըստ էության, այդ որոշումները, մոտեցումները անցել են իրավական փորձաքննություն, թե ինչքանով են մեր արձանագրած որոշումները դե յուրե հիմնավորված: Ես որեւէ կասկած չունեմ այդ որոշումների իրավական հիմնավորված լինելու մեջ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսպես կոչված միջանցքը հայկական տարածք է. գերմանացի պատգամավոր
Նա սա համարեց խաղաղ գործընթացի շատ կարևոր, զգայուն և շոշափելի կետ...
Ադրբեջանի արտգործնախարարը պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի օրենսդրության մեջ
Չնայած խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթացին, ընդգծվեց, որ խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրման ամենալուրջ խոչընդոտը Ադրբեջանի դեմ տարածքային...
Կա մի հոդված, որը չհամաձայնեցված է, և որը Ադրբեջանն ընդամենը ամիսներ առաջ է առաջարկել. Փաշինյան
Մենք Ադրբեջանին ասում ենք՝ եկեք, ինչը համաձայնեցված է ստորագրենք...
Հայաստանն ու Ադրբեջանը միջպետական մակարդակում առաջին անգամ են փաստաթուղթ ստորագրել. Փաշինյան
Բոլորս շատ ապրումներ ենք ունեցել, մասնավորապես Տավուշի մարզի սահմանազատման արդյունքում: Ես կխնդրեի, որ մեր այն հայրենակիցները, որոնք…
Պաշտոնապես ասում եմ՝ ՀՀ-ն ուզում է և պատրաստ է անցում տալ Բաքվին նույն պայմանով, ինչ Իրանը. Փաշինյան
Մեր սոցցանցերում ասում են՝ այ եթե այդ ճանապարհը բացվի, դա կլինի հերթական դավաճանությունը: Այսինքն մենք պետք է ասենք՝ մենք թույլ չենք տալիս մեր…
Այո, Հայաստանի 200 քկմ տարածքն օկուպացված է, բայց մենք դրանք ռազմական ճանապարհով հետ բերելու խնդիր չենք դնում. Փաշինյան
Այո՛, Հայաստանն սկսել է բանակի և ԶՈւ-ի համար բարեփոխումներ անել, որը նաև...
Ամենաշատ